Հին Հունաստանի ճարտարապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Հին Հունաստանի ճարտարապետություն, որը զարգացվել է հունարեն խոսող ժողովրդի (հելենների) կողմից, որոնց մշակույթը ծաղկել է մայրցամաքային Հունաստանում և Պելոպոնես թերակղզում, Էգեյան կղզիներում, Անատոլիայի և Իտալիայի հունական գաղութներում մ.թ.ա. 900-ից մինչև մ.թ. առաջին դարն ընկած ժամանակահատվածում, որոնցից մեզ հասած ամենահին ճարտարապետական շինությունները թվագրվում են մ.թ.ա. 600 թվականով[1]։
Հին հունական ճարտարապետությունը առավել հայտնի է իր տաճարներով, որոնցից շատերը հիմնականում ավերված են, բայց ձևափոխություններ չեն կրում։ Երկրորդ հիշարժան կառույցը, որը հասել է մեզ, դա հելենիստական աշխարհի բացօթյա թատրոնն է, որը թվագրվում է մ.թ.ա. 350 թվականով։ Այլ ճարտարապետական կառույցների տեսակներին են վերաբերվում Պրոպիլեյ շքամուտքը, սյուներով շրջափակված (սթոա) Ագորա հրապարակը, քաղաքային խորհրդի շենքը (բուլետերիոն), քաղաքային հուշարձանը, հուշարձանային դամբարանը և մարզադաշտը։
Հին հունական ճարտարապետությունը յուրահատուկ է իր լավ ձևավորված հատկանիշներով՝ և՜ կառուցվածքային, և՜ դեկորացիոն առումներով։ Դա հատկապես ճիշտ է տաճարների համար, որտեղ յուրաքանչյուր կառույց մտածված էր որպես լանդշաֆտի քանդակագործական տարր, որն հաճախ վեր է խոյանում բարձունքների վրա և վերջինիս համաչափությունների էլեգանտությունը հնարավորություն է ընձեռնում շինությանը բոլոր կողմերից դիտելուն[2]։ Նիկոլաս Պևսներն ասել է. «Հունական տաճարի պլաստիկ ձևը մեր առջև բացում է ավելի ինտենսիվ, ավելի կենդանի կառույցի տեսք, քան ցանկացած ավելի ուշ ժամանակաշրջանի կառույց»[3]։
Հին Հունաստանի ճարտարապետական ոճը բաժանվում է երեք ճյուղերի՝ դորիական սյունակայգ, իրոնիկական սյունակարգ և կորինֆական սյուանկարգ, որոնք հիմանարար ազդեցություն ունեն արևմտյան ճարտարապետության ավելի ուշ ժամանակաշրջանների վրա։ Հին հռոմեական ճարտարապետությունը զարգացել է հունականի բազայի վրա և նրա ազդեցությունը մինչև այժմ էլ նկատելի է նաև մեր օրերում։ վերածննդի ճարտարապետությունից կլասիցիզմի անցնելիս ոչ միայն պահպանել են Հունական ճարտարապետական ճշգրիտ ձևերն ու սյունակարգերը, այլև պահպանվել են ճարտարապետական գեղեցկության հասկացությունը և համաչափությունը։ Ճարտարապետական ոճերից հաջողված նեոդասական ճարտարապետությունը և հունական վերածննդի ճարտարապետությունը սերտորեն կապված են հին հունական ճարտարապետության հետ։
Հին Հունաստանի ճարտարապետության շինությունների վերականգման կամ վերակառուցման համար ժամանակակից տեխնոլոգիաները, ներառյան 3D և վիրտուալ մոդելավորումը, մեծ հեռանկար են բացում[4]։