Հիպերլուփ
From Wikipedia, the free encyclopedia
Հիպերլուփ (անգլ.՝ Hyperloop, թարգ.՝ «Հիպերհանգույց»), մարդատար և/կամ բեռնատար ուղևորությունների համար նախատեսված վակուումային գնացքի նախագիծ։ Առաջին անգամ ներկայացվել է Tesla և SpaceX ընկերությունների թիմերի կողմից՝ որպես բաց սկզբնական կոդով նախագիծ[1]։ Զգալիորեն հիմնվելով Ռոբերտ Գոդդարդի վակուումային գնացքի նախագծին, հիպերլուփը ունի հերմետիկ խողովակ կամ խողովակների համակարգ, որոնց միջով կատարվում է փոխադրությունը՝ առանց օդի կամ շփման ուժի դիմադրության, տեղափոխելով մարդկանց կամ օբյեկտները օպտիմալ արագությամբ կամ արագացմամբ։
2012[2] թվականին առաջին անգամ ներկայացված Իլոն Մասկի կոնցեպցիայի տարբերակը ներառում է ցածր ճնշման խողովակներ, որոնց մեջ հերմետիկ կապսուլաները շարժվում են գծային ինդուկցիայի շարժիչների (linear induction motor) և օդային կոմպրեսորի (air compressor) կողմից շարժվող օդային առանցքակալի (air bearing) վրա[3]։
2013 թվականի օգոստոսին առաջին անգամ ներկայացվել է Հիպերլուփ Ալֆայի (անգլ.՝ Hyperloop Alpha) կոնցեպտերը, առաջարկելով և քննարկման ներկայացնելով Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածաշրջան ձգվող երթուղին, մոտավորապես կրկնելով Interstate 5 խճուղու ճանապարհը։ Առաջարկվող նախագծի մեջ է տեղակայված հիպերլուփի այնպիսի համակարգ, որը տեղափոխելու է ուղևորներին 560 կիլոմետրանոց (350 մղոն) երթուղով միջինը 970 կմ/ժամ (600 մղոն/ժամ) արագությամբ և 1200 կմ/ժամ (760 մղոն/ժամ) առավելագույն արագությամբ։ Ճանապարհի տևողությունը կազմելու է 35 րոպե, ինչը ավելի արագ է, քան ընթացիկ գնացքների կամ օդանավերի ճանապարհի ժամանակը։ Ներկայացված LA-SF երթուղու Ծախսերի նախահաշիվը ընդգրկվել է սպիտակ թղթի մեջ՝ Կաղապար:USD միայն ուղևորների համար տարբերակի, և Կաղապար:USD՝ ավելի լայն տարբերակի համար, որը տեղափոխելու է ուղևորների և մեքենաներ[1], չնայած ուղևորափոխադրումների որոշ մասնագետներ կասկածում են, որ համակարգը կարող է կառուցվել ներկայացված բյուջեի հիման վրա։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Հիպերլուփի շինարարության, զարգացման և կառավարման գինը գերազանցելու է մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար[4][5][6]։
Հիպերլուփի կոնցեպտը աներկմիտ բացվել (open-source hardwar) է Էլոն Մասկի և SpaceX-ի կողմից, իսկ այլոց առաջարկվել է օգտագործել և զարգացնել գաղափարը։
Այդ նպատակով հիմնվել է մի քանի ընկերություն և միջառարկայական ուսանողական խումբ՝ տեխնոլոգիայի վրա աշխատելու համար[7]։ Կապսուլայի դիզայնի մրցույթի անցկացման համար SpaceX-ը կառուցել է մոտավորապես 1,6 կմ (1 մղոն) երկարությամբ երթուղու թեստային հատվածի ընկերության կենտրոնական գրասենյակի մոտ՝ Հոթորն, Կալիֆոռնիա[8]։
Որոշ փորձագետներ թերահավատ են, ասելով, թե առաջարկված տարբերակներն անտեսում են իրական ծախսերը և տեխնոլոգիայի մշակման ռիսկերը, ավելացնելով, որ գաղափարը «լիովին ոչ պրակտիկ» է[9]։ Պնդումներ են եղել նաև այն բանի մասին, որ Հիպերլուփը կարող է ենթարկվել քայքայման՝ էլեկտրաէներգիայի անջատման կամ ահաբեկչական գրոհի դեպքում[9]։