Հյուսիսային Խորասան
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային Խորասան օսթան (պարս.՝ استان خراسان شمالی` Օսթան-է Խորասան-է Շոմալի) օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևելքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավ-արևելքից սահմանակից է Ռազավի Խորասան, հարավ-արևմուտքից` Սեմնան, արևմուտքից` Գոլեստան օսթաններին, հյուսիսից` Թուրքմենստանին։ Օսթանի տարածքը կազմում է 28 434 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▼863 092 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Բոջնուրդ քաղաքն է։
Արագ փաստեր Հյուսիսային Խորասան օսթանպարս.՝ استان خراسان شمالی, Երկիր ...
Հյուսիսային Խորասան օսթան պարս.՝ استان خراسان شمالی | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Բոջնուրդ |
Բնակչություն | ▼863 092 մարդ (2016)[1] |
Տարածք | 28 434 կմ² |
Հիմնադրված է | 2004 թ. |
Սահմանակցում է | Գոլեստան, Սեմնան, Ռազավի Խորասան, Ահալի վելայաթ և Բալկանի վելայաթ |
Ժամային գոտի | UTC+3:30 |
Փոխարինեց | Խորասան |
ISO 3166-2 կոդ | IR-28 |
Փակել
Օսթանը ձևավորվել է 2004 թվականին, երբ Իրանի խոշորագույն օսթան Խորասանը բաժանվել է երեք օսթանների` Հյուսիսային Խորասան, Ռազավի Խորասան և Հարավային Խորասան։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի, որի կենտրոնը Մաշհադ քաղաքն է[2]։