Հոբիթը
ֆանտաստիկ վեպ / From Wikipedia, the free encyclopedia
Հոբիթը կամ գնալն ու գալը (անգլ.՝ The Hobbit, or There and Back Again), անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի ֆանտաստիկ վեպ և մանկական գիրք։ Գրքում պատմվում է հոբիթ Բիլբո Բեգինսի արկածների մասին, որոնց մեջ նրան ներքաշում են Գենդալֆ կախարդը և 13 թզուկները։ Նրանց ճանապարհորդության նպատակն էր հասնել Միայնակ լեռանը և հետ վերցնել այն գանձերը, որոնք թզուկներից խլել էր Սմոգ անունով վիշապը։
Հոբիթը անգլ.՝ The Hobbit | |
---|---|
Ենթավերնագիր | or There and Back Again |
Հեղինակ | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական ֆենտեզի, դեռահասական գրականություն, հեքիաթ, ֆենթեզի և բարձր ֆենտեզի |
Թեմա | Տոլկինի լեգենդարիում |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Բիլբո Բեգինս, Thorin Oakenshield?, Գենդալֆ, Smaug?, Էլրոնդ, Գոլում, Beorn? և Աղեղնավոր Բարդ |
Նկարագրում է | Տոլկինի լեգենդարիում |
Էջեր | 310 |
Հաջորդ | Մատանիների տիրակալը և Մատանու եղբայրությունը |
Նկարազարդող | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | George Allen & Unwin և Allen & Unwin? |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 21, 1937 և 1937 |
Վիքիքաղվածք | Հոբիթը |
The Hobbit Վիքիպահեստում |
Սկզբում հեղինակն այս գիրքը գրել էր իր երեխաների համար։ Անավարտ ձեռագիրը կարդում են Թոլքինի ընկերները և, ի վերջո, այն ընկնում է «Allen & Unwin»-ի խմբագրի ձեռքը և նա խնդրում է հեղինակին ավարտել այն և նկարազարդել։
«Հոբիթ»-ը առաջին անգամ լույս տեսավ 1937 թվականի սեպտեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայում։ Սա առաջին գործն է, որտեղ պատմվում է Միջերկրի մասին։ Հետագայում, մոտ քսան տարի շարունակ Թոլքինն իր ստեղծագործություններում օգտագործեց այն։ Այն դրական արձագանք է ստանում քննադատների կողմից և մեծ հաջողություն է բերում խմբագրությանը, որը և խնդրում է Թոլքինին շարունակել վեպը։ Թոլքինը գրում է շարունակությունը՝ Մատանիների տիրակալը, որը առավել լուրջ և մռայլ ստեղծագործություն էր, քան «Հոբիթ»-ը։ Համաձայնեցման համար հեղինակը փոփոխություններ է մտցնում «Հոբիթ»-ի տեքստի մեջ, որոնք վերաբերվում է Գոլլումի կերպարին։
«Հոբիթ»-ը տարածվեց և շատ սիրվեց ընթերցողների կողմից։ Գրքի հիման վրա ստեղծվեցին ֆիլմեր, մուլտֆիլմեր, սեղանի և համակարգչային խաղեր և այլն։ Էկրանավորումը, որը բաղկացած է երեք մասից, նկարահանեց Փիթեր Ջեքսոնը։