Հոգեկան հիվանդություններ
From Wikipedia, the free encyclopedia
Հոգեկան խանգարումը (հոգեկան հիվանդություն, հոգուհիվանդություն, որոշ հեղինակային աղբյուրնեորւմ հատկապես՝ ՀՄԴ10-ում պնդվում է, որ դրանք հոմանիշներ չեն) լայն իմաստով հոգու վիճակ է, տարբերվում է նորմալ, առողջից։ Կա ավելի մասնավոր նշանակություն այս տերմինի՝ այնպիսի ոլորտներում ինչպիսիք են իրավագիտությունը, հոգեբուժությունը և հոգեբանությունը։ Հոգեբանական խանգարումը պետք չէ ընդունել որպես անձի բնավորության կամ հատկանիշների բացասական կողմ[1]։
Հոգեկան հիվանդություններ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | հոգեկան խանգարումների պատճառներ |
Հետևանք | ինքնասպանություն, damage?, մահ և somatic disease? |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն, կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա |
ՀՄԴ-10 | F00-F99 |
Բուժում | հոգեթերապիա և հոգեֆարմակոլոգիա |
Mental and behavioural diseases and disorders Վիքիպահեստում |
Հոգեկան խանգարման հակառակը պարզապես հոգեկան առողջությունն է։ Մարդիկ, որոնք կարողանում են հարմարվել կյանքի պայմաններին և կարողանում են հաղթահարել կյանքի խնդիրները, սովորաբար գնահատվում են որպես հոգեպես առողջ։ Եթե այդ հնարավորությունները սահմանափակված են և տվյալ անձը չի կարողանում հաղթահարել այդ խնդիրները անձնական, ընտանեկան կյանքում կամ աշխատանքում, եթե նա ի վիճակի չէ հասնել անձնական նպատակների, ապա կարող է խոսք գնալ այս կամ այն հոգեբանական խանգարման մասին։
Հոգեկան հիվանդությունների ժամանակ փոփոխություններ են տեղի ունենում զգացմունքների, մտածողության, վարքագծի դաշտում, այդ թվում նաև սովորաբար տեղի է ունենում օրգանիզմի սոմատիկ ֆունկցիաների փոփոխություն։ Արդյունավետ հոգեբանական և դեղորայքային մեթոդների ստեղծման համար անհրաժեշտ է հոգեբանության և բժշկության համագործակցությունը ինչպես նաև հոգեբանական խանգարումները դիտարկել տարբեր անկյուններից։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխարհում ամեն չորրորդ կամ հինգերորդ մարդ ունի հոգեկան կամ վարքային խանգարում։ Շատ հոգեկան հիվանդությունների պատճառները բացահայտված չեն, կան մի խումբ նշաններ և ախտանշաններ, որոնց առաջացման ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս դիմել մասնագիտացված օգնության։
«Հոգեկան խանգարման» և «հոգեկան հիվանդության» հասկացություների նույնացումը ենթարկվում է քննադատության։ Ենթադրվում է, որ այս կամ այն հոգեբանական խանգարման հիմքում ընկած է մարմնական գործունեության խանգարումը։ Այս ամենի հետ կապված ՀՄԴ10-ում ընդունվել է «հոգեբանական խանգարումներ» տերմինը։ «Հոգեկան հիվանդություն» և «հեգեկանհիվանդ» տերմինները ենթարկվել են քննադատության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Բաժին 26-ում № 58973/00 բողոքի համաձայն (2003 թվականի հոգտեմբերի 28) եվրոպական դատարանը «Թամարա Ռակեվիչը ընդդեմ Ռուսաստանի դաշնության» գործում, դատական կոլեգիան, որը բաղկացած էր յոթ միջազգային դատավորներից և ռուսական կողմից ներկայացնում էր Անատոլի Կովլերը, ընդունվեց՝ «հոգեկան հիվանդ» տերմինը չունի ճիշտ սահմանում, քանի որ հոգեբանությունը համարվում է զարգացող բնագավառ ինչպիսիք են բժշկությունը և սոցիալական մոտեցումները[2]։