Հովհաննես Դ Օվայեցի
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Դ Օվայեցի (ծ. թ. անհայտ, գ. Ովայք (Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառ) - 855, Սոդք գավառ, ամփոփված է Մաքենացոց միաբանության գերեզմանատանը), Ամենայն Հայոց կաթողիկոս 833 թվականից։ Հաջորդել է Դավիթ Բ Կակաղեցուն։ Հայոց իշխանաց իշխան Բագրատ Բագրատունին, տեղի տալով զրպարտություններին, մանավանդ որ իր կամքին հակառակ էր Հովհաննես Դ Ովայեցին կաթողիկոս ընտրվել, հրովարտակով պատվիրել է «բոլորին հեռու մնալ հովվապետին ընդունելուց։ Հովհաննես Դ Ովայեցին գահակալման ութերորդ տարում (841) հեռացել է կաթողիկոսարանից և հաստատվել Այրիվանքում (Գեղարդավանք)՝ նվիրվելով ճգնակեցության։ Սակայն Հայոց Սմբատ Բագրատունի սպարապետը և հայ նախարարները եկեղեցական ժողով են գումարել, արդարացրել կաթողիկոսին և վերահաստատել իր աթոռին։
Հովհաննես Դ Օվայեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 855[1] |
Մահվան վայր | Մաքենյաց վանք, Մաքենիս, Հայաստան |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
850-ական թվականների Արաբական արշավանքների հետևանքով Հայաստանում ստեղծված դառնաղետ պայմաններում Հովհաննես Դ Ովայեցին, չնայած ծեր տարիքին, շրջել է երկրով մեկ և ջանացել ոգեպնդել բնակչությանը, ուրացությունից հետո պահել որոշ նախարարների։ Ի հիշատակ արաբ զորապետ Բուղայի արշավանքի ժամանակ նահատակվածների՝ կաթողիկոսը հաստատել է տարեկան տոն[2]։