Հովհաննես Հերմոնեցի
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Հերմոնեցի (նաև կոչվել է Կոլոտիկ, անհայտ[1] - 1440-ականներ[1]), հայ եկեղեցական գործիչ։ Կրթությունն ստացել է Վայոց ձորի Հերմոնի վանքում, ապա աշակերտել Գրիգոր Տաթևացուն։ Վերջինիս մահից հետո հիշվում է որպես Տաթևի դպրոցի ուսուցչապետ և մեծ վարդապետ։ 1430-ական թթ․ Թովմա Մեծոփեցու հետ պայքարել է Հայոց կաթողիկոսությունը Սսից Էջմիածին տեղափոխելու համար։ Վճռական դեր է ունեցել կաթողիկոս Կիրակոս Ա Վիրապեցու գահընկեցության և Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի կաթողիկոս ընտրվելու գործում։ Ընդօրինակել է մի ճառընտիր, երկասիրել Եսայու մեկնությունը և Լուծմունք Դիոնիսիոսի։
Արագ փաստեր Հովհաննես Հերմոնեցի, Ծնվել է ...
Հովհաննես Հերմոնեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 1440-ականներ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հերմոնի վանք[1] |
Մասնագիտություն | քահանա և աստվածաբան |
Փակել