հայ մանկավարժ-մեթոդիստ From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Հարությունի Տեր-Միրաքյան (հունվարի 6, 1856[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 25, 1938[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ մանկավարժ-մեթոդիստ։ ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1935)։
Հովհաննես Տեր-Միրաքյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1856[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1938[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատավայր | Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Ներսիսյան դպրոց[1] և Հովնանյան դպրոց[1] |
Ամուսին | Շուշանիկ Մատակյան |
Միջնական կրթությունը ստացել է Թիֆլիսում, բարձրագույնը՝ Լայպցիգում և Վիեննայում (1883-1888)։ Եղել է Զմյուռնիայի (Իզմիր) հայկական դպրոցների ուսուցիչ և տեսուչ։ Կազմակերպել է կիրակնօրյա դպրոց հայ բանվորների համար։ 1894 թվականին հրավիրվել է էջմիածնի Գևորգյան ճեմարան, դասավանդել մանկավարժություն և հոգեբանություն։ 1895 թվականին նշանակվել է Ալեքսանդրապոլի դպրոցների տեսուչ։ 1896 թվականին աքսորվել է Տամբովի նահանգ։ 1905 թվականին մանկավարժական գործունեությունը վերսկսել է Թիֆլիսում։ Եղել է Ներսիսյան դպրոցի ուսուցիչ և տեսուչ, հայկական դպրոցների թեմական տեսուչ (1911-1914), Հովնանյան դպրոցի տեսուչ (1914-1921)։ 1921 թվականին հրավիրվել է Երևան, աշխատել լուսժողկոմատում և մանկավարժական ինստիտուտում։ 1923 թվականից պաշտոնավարել է Ալեքսանդրապոլում։ Հեղինակ է մանկավարժական բազմաթիվ հոդվածների, դասագրքերի, թարգմանությունների։
1893 թվականին ամուսնացել է Շուշանիկ Մատակյանի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.