From Wikipedia, the free encyclopedia
Հորաս Ուոլփոլ, Օրֆորդի 4-րդ կոմս (անգլ.՝ Horace Walpole, 4th Earl of Orford, սեպտեմբերի 24, 1717[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - մարտի 2, 1797[1][3][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), անգլիացի գրող, գրականության մեջ գոթական վեպի ժանրի հիմնադիրը։
Հորաս Ուոլփոլ Horace Walpole | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1717[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | մարտի 2, 1797[1][3][5][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
Գերեզման | Նորֆոլկ |
Գրական անուն | Onuphrio Muralto[6] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ինքնակենսագիր, քաղաքական գործիչ և արվեստի կոլեկցիոներ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Իթըն քոլեջ[7] և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ |
Ժանրեր | գոթական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Castle of Otranto? |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Club de l'Entresol? |
Կուսակցություն | Վիգեր |
Պարգևներ | |
Horace Walpole Վիքիպահեստում |
Հորաս Ուոլփոլը ծնվել է 1717 թվականի սեպտեմբերի 24-ին Լոնդոնում։ Նա ժամանակի անգլիական նշանավոր քաղաքական գործիչ, Վիգերի կուսակցության առաջնորդ և 1721-1742 թվականներին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Ուոլփոլի կրտսեր որդին էր։ Հորաս Ուոլփոլն իր նախնական կրթությունը ստացել է Էտոն քոլեջում, ապա ուսանել՝ Քեմբրիջի համալսարանում[8], որն ավարտելուց հետո՝ 1739 թվականին, իր մտերիմ ընկեր Թոմաս Գրեյի հետ ձեռնարկել է ճանապարհորդություն դեպի Ֆրանսիա, Շվեյցարիա և Իտալիա։ Վերադառնալով ճանապարհորդությունից՝ հոր օգնությամբ դառնում է Համայնքների պալատի անդամ, որտեղ 1741-1768 թվականներին ներկայացնում Վիգերի կուսակցությունը։
Հորաս Ուոլփոլը վարում էր հիմնականում առանձնացած կյանք. նա երբեք չի ամուսնացել։ Վախճանվել է 1797 թվականի մարտի 2-ին Լոնդոնում։
1747 թվականին Հորաս Ուոլփոլը ձեռք է բերում Լոնդոնի Թուիքենհեմ (Twickenham) արվարձանում՝ Թեմզա գետի ափին գտնվող մի ամրոց, որը կրում էր Սթրոբերրի Հիլլ (Strawberry Hill) անվանումը։ Ուոլփոլը ձեռնարկում է այս ամրոցի վերակառուցումը՝ նեոգոթիկայի ոճով, որը որոշ դադարներով տևում է մինչև 1776 թվականը։ Այս ամրոցն իր արտացոլումն է գտել հեղինակի նշանավոր «Օտրանտո դղյակը» վեպում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.