From Wikipedia, the free encyclopedia
Հուգո Վինկլեր (հուլիսի 4, 1863[1][2][3], Գրեֆենհայնիխեն, Գերմանիա[4] - ապրիլի 19, 1913[1][2], Բեռլին, Գերմանական ռայխ[4]), գերմանացի ասուրագետ և հնագետ։ Գերմանիայի առաջավորասիական ընկերության հիմնադիրը։ Վինկլերը ուսումնասիրել ու հրատարակել է սեպագիր շատ բնագրեր (Թել-էլ-Ամառնայի դիվանագիտական նամակները, Սարգոն II-ի տարեգրությունները և այլն)։ Բողազքյոյի 1906- 1907 թվականների պեղումների ժամանակ բացել է խեթական մայրաքաղաք Խաթուշաշի (Հատտուսա) պալատներն ու ամրությունները և խեթական թագավորների դիվանը։ Վինկլերի պատմական հայացքները ծայրահեղ իդեալիստական և սուբյեկտիվ են։ Դելիչի հետ Վինկլերը եղել է արևելագիտության մեջ համաբաբելոնականության ուղղության հիմնադիրը։
Հուգո Վինկլեր Hugo Winckler | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1863[1][2][3] Գրեֆենհայնիխեն, Գերմանիա[4] |
Մահացել է | ապրիլի 19, 1913[1][2] (49 տարեկան) Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ, ասորագետ, համալսարանի դասախոս և պատմաբան |
Հաստատություն(ներ) | HU Berlin |
Գործունեության ոլորտ | հնագիտություն, բանասիրություն և ասորագիտություն |
Ալմա մատեր | HU Berlin |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Hugo Winckler Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.