From Wikipedia, the free encyclopedia
Հունիսի 18-ի կոչ (ֆրանսերեն՝ Appel du 18 Juin), «Մարտնչող Ֆրանսիա» շարժման առաջնորդ Շառլ դը Գոլի՝ 1940 թվականի հունիսի 18-ի ռադիոելույթը, որն ազդակ է հանդիսացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մեկնարկի համար։ Լայն զանգվածներին տակավին անհայտ գեներալը այդ ելույթում Լոնդոնից դիմելով գերմանացիների զավթած Ֆրանսիայում գտնվող հայրենակիցներին՝ շեշտել է, որ պատերազմը դեռ չի ավարտվել և հայրենասեր բոլոր ֆրանսիացիներին կոչ է արել ներգրավվելու Դիմադրության շարժման մեջ։ Շառլ դը Գոլի այդ հակիրճ ռադիոելույթը, որը նախօրոք ծրագրված շարքից առաջինն էր[1], համարվում է Ֆրանսիայի պատմության մեջ ամենակարևորներից մեկը և 2005 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» նախագծի գրանցամատյանում[2]։ Ճառը ԲիԲիՍի ռադիոկայանով հեռարձակվելուց հետո՝ հաջորդ օրն իսկ հրապարակվել է մամուլում, հետագայում թռուցիկների տեսքով տարածվել ֆրանսիական բնակավայրերում, հունիսի 22-ին վերստին հեռարձակվել ռադիոյով և այս անգամ քանիցս ավելի ունկնդիրներ ունեցել[3][4]։
Դրանից շուրջ մեկ շաբաթ անց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը հայտարարել է, որ գեներալ դը Գոլը ճանաչվում է որպես «Ազատ Ֆրանսիայի» առաջնորդ, և Ֆրանսիան համարվում է հակահիտլերյան կոալիցիայի լիիրավ անդամ։
2010 թվականին՝ Շառլ դը Գոլի հունիսի 18-ի պատմական ելույթի 70-ամյա տարելիցի կապակցությամբ 2 եվրո անվանական արժեքով հուշադրամ է թողարկվել[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.