From Wikipedia, the free encyclopedia
Հուրդալ (նորվ.՝ Hurdal), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Հուրդալ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 284.95 կմ² տարածք[1]։
Հուրդալ նորվ.՝ Hurdal | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Ակերսհուս | ||||
Վարչկենտրոն | Հուրդալ | ||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2007) | 2581 (292 տեղ) | ||||
Տարածք | 284.95 (284 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1838 թ. | ||||
Սահմանակցում է | Վեստրե Տուտեն, Էստրե Տուտեն, Էյդսվոլ, Նանենսթադ և Գրան | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 0239 | ||||
hurdal.kommune.no | |||||
Նախկինում կոմունայի անվանումը գրվում էր "Urðardalr" կամ "Hurðardalr": Գտնվելով Օսլոյից 70 կմ հեռավորության վրա՝ տնտեսապես կախված է մայրաքաղաքից։ Այստեղ է գտնվում հնագույն եկեղեցու ավերակներ, որոնք հանդիսանում են կոմունայի տեսարժան վայրերից։
Հուրդալ կոմունայի զինանշանը հաստատվել է 1988 թվականին և իրենից ներկայացնում է բաց կանաչ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է դեղին գույնի կոն[1]։
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Հուրդալ կոմունայում բնակվում է 2581 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ վերջին 10 տարում գրանցելով որոշակի աճ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.