Հռադամիզդի վտարումը Հայաստանից
From Wikipedia, the free encyclopedia
Հռադամիզդի վտարումը Հայաստանից, արդի պատմագիտության մեջ առավել հայտնի է որպես Հայ-իբերական պատերազմ, շարունակական հակամարտություն Մեծ Հայքի և Վիրքի, ինչպես նաև վերջիններիս օժանդակող Պարթևստանի Արշակունյաց թագավորության և Հռոմեական կայսրության միջև։ հակամարտությունը համարվում է Հայաստանի դրածոների ժամանակաշրջանին բնորոշ խառնակ իրադարձություններից մեկը, որը սկզբնավորվում է 50 թվականին, երբ Մեծ Հայքի գահին տիրանալու համար Հռադամիզդ Իբերացին սպանում է Հռոմի գործող դրածո Միհրդատին[1]։
Թվական | 50-53 թվական |
---|---|
Մասն է | Դրածոների ժամանակաշրջան |
Վայր | Մեծ Հայք |
Արդյունք | Պարթևական կայսրության գործուն աջակցությամբ Հռոմի դրածո Հրադամիզդի վտարումը Հայաստանից
|
Հակառակորդներ | |
Մեծ Հայք Պարթևստան | Վիրք Հռոմեական կայսրություն |
Հրամանատարներ | |
Միհրդատ Իբերացի † | Հռադամիզդ † |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
51 թվականին Տրդատ Արշակունին՝ պարսից զորքերի գլուխ անցած ներխուժում է Հայաստան, որի արդյունքում Հռադամիզդը փախուստի է դիմում։ Հերթական բախումը տեղի է ունենում 53 թվականին, երբ վերջինս ձգտում է վերստին իշխանության գլուխ անցնել Հայաստանում։ Դժնդակ վրացի իշխանավորը սակայն կրկին պարտություն է կրում և ապա սպանվում սեփական հոր կողմից։