![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Swetlana_Alexijewitsch_2013.jpg/640px-Swetlana_Alexijewitsch_2013.jpg&w=640&q=50)
Ձայներ Չեռնոբիլից
From Wikipedia, the free encyclopedia
Չեռնոբիլի աղոթքը․ Ապագայի ժամանակագրություն (բրիտանական վերնագիր), Ձայներ Չեռնոբիլից․ Միջուկային աղետի բանավոր պատմություն (ամերիկյան վերնագիր), գիրք՝ գրված Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի կողմից[1][2]։ Ալեքսիևիչը լրագրող էր, ով ապրում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, երբ պատահել է Չեռնոբիլի աղետը (1986 թվական)։ Այդ ժամանակ Բելառուսը գտնվում էր Խորհրդային Միության կազմում որպես Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։
Ձայներ Չեռնոբիլից ռուս.՝ Чернобыльская молитва | |
---|---|
Ենթավերնագիր | Хроника будущего և The Oral History of a Nuclear Disaster |
Հեղինակ | Սվետլանա Ալեքսիևիչ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նոնֆիքշն |
Թեմա | Չեռնոբիլի ատոմակայանի վթար |
Մասն է | Voices of Utopia? |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Նախորդ | Ցինկե տղաներ |
Հաջորդ | Second-Hand Time? |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Մոսկվա |
Հրատարակիչ | Ostozhye? |
Հրատարակման տարեթիվ | 1997 |
ԳՄՍՀ | 5-86095-088-8 |
OCLC | 39281739 |
Թվային տարբերակ | alexievich.info/knigi/ChernobylskayaMolitva.pdf |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Swetlana_Alexijewitsch_2013.jpg/640px-Swetlana_Alexijewitsch_2013.jpg)
Ալեքսիևիչը հարցաքննել է ավելի քան 500 ականատեսների, այդ թվում նաև հրշեջների, քաղաքական գործիչների, ֆիզիկոսների և հասարակ քաղաքացիների 10 տարի շարունակ։ Գիրքը ներկայացնում է Չեռնոբիլի ողբերգական պատահարի հոգեբանական և անձնական հետևանքները, և ուսումնասիրում է անհատների փորձն ու թե ինչպիսի ազդեցություն է աղետն ունեցել նրանց կյանքի վրա[3]։
«Չեռնոբիլի աղոթքը» առաջին անգամ հրատարակվել է ռուսերենով 1997 թվականին («Чернобыльская молитва»), իսկ վերանայված, նորացված օրինակը հրատարակվել է 2013 թվականին։ Գրքի ամերիկյան թարգմանությունը 2005 թվականին արժանացել է National Book Critics Circle–ի կողմից մրցանակի[4]։