From Wikipedia, the free encyclopedia
Ձկնորսի մատանին (լատին․՝ anulus piscatoris, նաև կոչվում է պապական մատանի, հայրապետական մատանի և սուրբ Պետրոսի մատանի), Հռոմի պապերի հանդերձանքի մի մասը տիարայի հետ միասին։
Պապական մատանին կոչված է հիշեցնելու այն մասին, որ պապը Պետրոս առաքյալի ժառանգորդն է, ով նաև ձկնորս էր։ Մատանու վրա Պետրոսը պատկերված է նավակից ձկնորսական ցանցերը նետելիս։ Խորհրդանշական իմաստը փոխվում է Քրիստոսի այն բառերով, որ իր աշակերտները կդառնան մարդկային հոգիների որսորդներ։
Մատանին առաջին անգամ հիշատակվել է Կղեմես IV-ի իր եղբորորդուն ուղղված նամակում (1265)։ Միջնադարյան ժամանակներից պահպանվում է ավանդույթը, ըստ որի պապի յուրաքանչյուր այցելու պետք է շուրթերով հպվի մատանուն՝ ի նշան նրա կամքին հնազանդության։ Մինչև 1842 թվականը մատանին օգտագործվել է նաև որպես կնիք պապական նամակների մասնավոր բնույթը հաստատելու համար։
Նորընտիր պապի համար պատրաստվում է նոր մատանի, որպես կանոն, ոսկե, որի վրա փորագրվում է նրա անունը։ Պապի մահվանից կամ հրաժարականից հետո կամերլենգոն այլ կարդինալների ներկայությամբ ոչնչացնում է մատանին՝ նոր պապի ընտրությունների շրջանում փաստաթղթերի կեղծումից խուսափելու նպատակով։
Նոր մատանի նոր քահանայապետին մատուցում է թագադրման կամ գահակալության ժամանակ Կարդինալների կոլեգիայի դեկանը։
Նորընտիր Ֆրանցիսկոս պապի խնդրանքով, տնտեսման նկատառումներից ելնելով, նրա մատանին պատրաստված է ոսկեզօծ արծաթից[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.