Մ 3 ճանապարհ (Հայաստան)
միջպետական նշանակության ճանապարհ / From Wikipedia, the free encyclopedia
Մ 3 ճանապարհ (M 3), միջպետական նշանակության ճանապարհը, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը[1]։
Արագ փաստեր Մ 3 ճանապարհ Մ3, Երկիր ...
Մ 3 ճանապարհ Մ3 | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Շրջան | Լոռու մարզ, Արագածոտնի մարզ և Արմավիրի մարզ |
Մաս է կազմում | Եվրոպական մայրուղի E117 Հայաստանում և Ասիական ավտոմայրուղի 81 |
Երկարություն | 183,7 կմ |
Փակել
Հայաստանի միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[2]։
Մ 3 ճանապարհը ունի 183.7 կմ երկարություն։ Այն սկսվում է Հայաստան - Թուրքիա պետական սահմանից, անցնում Մարգարա, Վանաձոր, Տաշիր բնակավայրերով և ավարտվում Հայաստան - Վրաստան պետական սահմանում։