Մագնոլիա
բույսերի ցեղ / From Wikipedia, the free encyclopedia
Մագնոլիա, կղբենի (Magnolia), կղբենազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, հազվադեպ թփերի ցեղ։ Տերևները պարզ են, կոշտ, ամբողջաեզր, հերթադիր, պարունակում են եթերայուղեր, ալկալոիդներ, գլիկոզիդներ։ Ծաղիկները երկսեռ են, մեկական, խոշոր, սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը կազմված է գալարաձև պարկուկներից։ Հայտնի է շուրջ 80 տեսակ, տարածված հիմնականում Արևելյան և Հարավ-Արևելյան Ասիայում, Ամերիկայում։ Հայաստանի Տավուշի մարզում տարածված է խոշորածաղիկ մագնոլիան (M. grandiflora)։ Երևանի բուսաբանական այգում, Իջևանի և Ստեփանավանի դենդրարիներում աճեցվում է կոբուս մագնոլիան (M. kobus)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մագնոլիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Magnoliales |
Ընտանիք | Մագնոլիազգիներ (Magnoliaceae) |
Ենթաընտանիք | Magnolioideae |
Ցեղ | Մագնոլիա (Magnolia) L., 1753 |
Խոշորածաղիկ մագնոլիայի տերևների սպիրտային մզվածքն իջեցնում է արյան ճնշումը և օգտագործվում է հիվանդության վաղ շրջանում։