Մակաբույծ (ֆիլմ)
Ֆիլմ / From Wikipedia, the free encyclopedia
«Մակաբույծ» (կորեերեն՝ 기생충), Պոն Չժուն Հոյի հարավկորեական կատակերգական դրամատիկ թրիլլեր։
«Մակաբույծ» կորեերեն՝ 기생충 | |
---|---|
Երկիր | Հարավային Կորեա[1] |
Ժանր | դրամա, կինոկատակերգություն[2], սև հումոր և թրիլեր[2] |
Թվական | մայիսի 21, 2019 |
Լեզու | կորեերեն[1] |
Ռեժիսոր | Պոնգ Ջուն Հո[1][2] |
Պրոդյուսեր | Պոնգ Ջուն Հո և Kwak Sin-ae? |
Սցենարի հեղինակ | Պոնգ Ջուն Հո և Han Jin-won? |
Դերակատարներ | Սոն Կան Հո, Լի Սոն Գյուն, Չո Յոնջոն, Jang Hye-jin?, Չոի Ու Շիկ, Պակ Սո Դամ, Jung Ji-so?[3], Lee Jung-eun?, Պակ Մյոն Հուն, Փակ Սո Ջուն[3] և Jung Yi-seo? |
Օպերատոր | Հոն Գյոն Փհե |
Երաժշտություն | Չոն Ջե Իլ |
Մոնտաժ | Yang Jin-mo?[4] |
Պատմվածքի վայր | Հարավային Կորեա |
Կինոընկերություն | Barunson E&A? և CJ Entertainment |
Տևողություն | 132 րոպե[5][6][1] |
Բյուջե | 13 200 000 $ |
Շահույթ | 263 136 741 $[7] և 53 369 749 $[7] |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ | |
Parasite (2019 film) Վիքիպահեստում |
2019 թվականի մայիսին ֆիլմը ստացել է Կաննի 72-րդ կինոփառատոնի[8] ոսկե արմավենու ճյուղը[9]։ Նա դարձել է առաջին կորեացի ռեժիսորը, որն արժանացել է այս մրցանակին[10]։ «Մակաբույծ»-ն հաղթել է նաև 77-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, իսկ Պոնն առաջադրվել է Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենարիստ անվանակարգերում[11]։ «Մակաբույծ» Ֆիլմն Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում և դարձել հարավկորեական առաջին ֆիլմը, որ այս մրցանակաբաշխությանն առաջադրվել է որևէ անվանակարգում. Պոնն առաջադրվել է Օսկարի Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար և Լավագույն ֆիլմ անվանակարգերում։ Պոնը չորրորդ ասիացի ռեժիսորն է Հիրոշի Տեշիգահարայից, Ակիրա Կուրոսավայից և Էնգ Լիից հետո, որն առաջադրվում է Օսկարի լավագույն ռեժիսոր անվանակարգում և առաջին հարավկորեացի ռեժիսորն է, որն առաջադրվում է այս մրցանակաբաշխությանը։