Մայլի Սայրուս
From Wikipedia, the free encyclopedia
Մայլի Ռեյ Սայրուս (անգլ.՝ Miley Ray Cyrus, ծնված որպես՝ Դեսթինի Հոուփ Սայրուս (Destiny Hope Cyrus), նոյեմբերի 23, 1992(1992-11-23)[5][6][7], Նաշվիլ, ԱՄՆ[2]), ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի։ Նա իր դերասանական առաջին քայլերն արել է նկարահանվելով Doc հեռուստասրիալում և «Մեծ ձուկը» ֆիլմում։ 2006 թվականին Սայրուսը դարձավ խոստումնալից դեռահաս-կուռք՝ մասնակցելով Disney Channel-ի Հանա Մոնտանա մանկական հեռոսւտասերալի նկարահանումների լսումներն և ստանալով գլխավոր հերոսուհու՝ Մայլի Սթյուարտի դերը։ 2007 թվականին Hollywood Records-ի հետ պայմանագիր կնքելով, Սայրուսը թողարկում է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Meet Miley Cyrus»-ը։ Այն դարձավ քառապատիկ-պլատինե, վաճառվելով ավելի քան 4 միլիոն օրինակով և թողարկվեց «See You Again» սինգլը։
Մայլի Սայրուս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Miley Cyrus |
Ի ծնե անուն | Դեսթինի Հոուփ Սայրուս |
Նաև հայտնի է որպես | Miley Cyrus |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1992 (31 տարեկան)[1] Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նաշվիլ, ԱՄՆ[2] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ, քանթրի, ռոք, հիփ-հոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո և կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ, կիթառ, դաշնամուր |
Գործունեություն | 2001–ներկա (դերասանուհի) 2007–ներկա (երգչուհի) |
Լեյբլ | RCA |
Կրթություն | JMC Academy? |
Կապված | Բիլլի Ռեյ Սայրուս The Flaming Lips |
Ամուսին | Լիամ Հեմսվորթ[3] |
Պարգևներ | |
Կայք | mileyworld.com |
Ստորագրություն | |
Miley Cyrus Վիքիպահեստում |
2008 թվականին Սայրուսը թողարկեց իր երկրորդ՝ «Breakout» (2008) ալբոմը, որի մեջ ներառված էր հաջողված երգ «7 Things»-ը և սկսեց հնչյուվորող-դերասանի կարիերան Բոլտ մուլտֆիլմում։ 2009 թվականին Սայրուսը նկարահանվեց Հաննա Մոնտանա. Ֆիլմում, որի սաունդթրեքերից էր հիթային «The Climb» սինգլը։ 2009 թվականին թողարկված «The Time of Our Lives» մինի ալբոմում Մայլին հանդես եկավ ավելի հասուն կերպարով, որում էր մեծ հաջողությունների հասած «Party in the U.S.A.» երգը։ Անցման ժամանակաշրջանը շարունակվեց իր երրորդ՝ «Can't Be Tamed» (2010) ստուդիական ալբոմում։ Ալբոմի համանուն լիդ-սինգլը պետք է լիներ մեծ հիթ, սակայն կոմերցիալ անհաջաղությունների պատճառով այն դարձաց Սայրուսի երաժշտական կարիերայի ամենաքիչ վաճառված սինգլը։ Նույն տարվա վերջին նա նկարահանվեց Վերջին երգը ֆիլմում, որից էլ սկսեց իր և Լիամ Հեմսվորթի սիրային հարաբերությունները, զույգը միասին էր ավելի քան երեք տարի՝ ավարտելով հարաբերությունները 2013-ին։
Սայրուսը կենտրոնացավ իր դերասանական կարիերայի վրա, նկարահանվելով մի քանի հեռոսւտասերիալներում և ֆիլմերում 2011 և 2012 թվականներին։ Այնուհետև նա պայմանագիր է կնքում RCA Records-ի հետ և առաջացրեց իր շուրջ սկանդալների տեղատարափներ՝ իր թվով չորրորդ ստուդիական ալբոմ «Bangerz»-ի (2013) լույս տեսման ժամանակ ներկայացնելով իրեն որպես սեքսուալ և ազատամիտ։ Այդ ալբոմից երկու սինգլներ «We Can't Stop»-ը և «Wrecking Ball»-ը ներկայացվեցին սկանդալային տեսակոլովակների միջոցով, վերջինս դառնալով իր առաջին համար 1 հիթն ԱՄՆ-ի Billboard Hot 100-ում։
Սայրուսն ունի հինգ համար 1 ոչ-հաջորդական ալբոմներ ԱՄՆ-ի Billboard 200-ում, որոնցից երկուսում նա կատարում է որպես Հաննա Մոնտանա և ստացել է բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր։ 2010-ին Սայրուսը տեղ գտավ Forbes-ի 100 ցուցակում 13-րդ հորզոնականը և ճանաչվելով «Ամենաշատ աղյուսակավորված դեռահաս», 2011-ին գրանցվում է Գինեսի ռեկորդակիր՝ 2009 թվականի նոյեմբերից ունենալով 21 հիթ Billboard Hot 100-ում[8][9]։ 2013-ին MTV-ն նրան ճանաչեց որպես «Տարվա Արտիստ»[10]։