Մայքլ Հարթ
From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Սթերն Հարթ (անգլ.՝ Michael Stern Hart; մարտի 8, 1947(1947-03-08), Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ - սեպտեմբերի 6, 2011(2011-09-06)[1], Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ)[2], ամերիկացի հեղինակ, էլեկտրոնային գրքի հայտնագործող և Գուտենբերգ նախագծի հիմնադիր, որը էլկտրոնային գրքերը դարձրել է հասանելի համացանցի միջոցով[2][3][4]։ Առաջին նյութերի մեծամասնությունը նա տպել և զետեղել է անձամբ։
Մայքլ Հարթ | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1947(1947-03-08) Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 6, 2011(2011-09-06)[1] (64 տարեկան) Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ բնական մահով |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, համակարգչային գիտնական, գործարար և գյուտարար |
Ալմա մատեր | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան |
Կայք | pglaf.org/hart/ |
Michael S. Hart Վիքիպահեստում |
1971 թվականին Մայքլ Հարթը ստացել է անսահմանափակ մուտք ժամանակի խոշոր Xerox Sigma V համակարգիչ՝ Իլինոյս նահանգի համալսարանի օպերատորի կողմից։ Փորձելով արժանավայել օգտագործել այդ ռեսուրսը, նա ստեղծել է առաջին էլեկտրոնային գիրքը՝ ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, երբ նրա տեքստը տպավորություն է գործադրել համակարգչում։ Մեծ քանակությամբ գրքեր պատճենելու ճանապարհով սկսել են «Գուտենբերգ» նախագծի սկիզբը[5];