![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/JESC_2013_Map.svg/langhy-640px-JESC_2013_Map.svg.png&w=640&q=50)
Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ
From Wikipedia, the free encyclopedia
Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը եղել է 11-րդ մրցույթը Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ։ Այն անց է կացվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, նոյեմբերի 30-ին։ «NTU» հեռուստաընկերությունը մրցույթը հյուրընկալել է իրենց երկրում արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ 2009 թվականին էր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
"Be creative" «Եղիր ստեղծագործ» | ||||
Ամսաթվեր | ||||
Եզրափակիչ | Նոյեմբերի 30, 2013 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | «Ուկրաինա» արվեստի պալատ, Կիև | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | NTU | |||
Հաղորդավարներ | Թիմուր Միրոշնիչենկո և Զլատա Օգնևիչ | |||
Ընդմիջման ելույթ | Անաստասիա Պետրիկ, Էմիլի դը Ֆորեսթ, Ռուսլանա | |||
Մասնակցություն | ||||
Մասնակիցներ | Գայա Կաուկի, Սոֆյա Տարասովա, Ilya Volkov?, Դայանա Կիրիլլովա Յուրևնա, The Smile Shop?, Մոնիկա Ավանեսյան, Rustam Karimov?, Mylène and Rosanne?, Էլիաս, Միկելե Պերնիոլա, Rafael Bobeica? և Barbara Popović? | |||
Առաջնելույթ | ![]() | |||
Վերադարձել են | ![]() ![]() | |||
Մեկնել են | ![]() ![]() ![]() | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի, 1-7, 8, 10 և 12 բալային համակարգով։ | |||
Հաղթական երգ | ![]() | |||
![]() | ||||
Մասնակցող երկրներ Անցած տարիների մասնակիցներ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
junioreurovision.tv/event/kyiv-2013(անգլ.) |
Մրցույթին մասնակցել են 12 երկրիր։ Մակեդոնիան և Մալթան որոշել են վերադառնալ մրցույթ, իսկ Ալբանիան, Բելգիան և Իսրայելը հայտարարել էին որ չեն մասնակցի մրցույթին։ Սան Մարինոն 2013 թվականի մրցույթին մասնակցեց առաջին անգամ։
Մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը կայացել է նոյեմբերի 25-ին մրցույթի բացման պաշտոնական արարողության ժամանակ։
Մրցույթի քվեարկության արդյունքում 130 միավորով հաղթող է ճանաչվել Մալթան ներկայացնող Գայա Կաուկին իր «The Start» երգով։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Ուկրաինայի և Բելառուսի մասնակիցները։ Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը իր «Choco Factory» երգով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։