From Wikipedia, the free encyclopedia
«Մանկություն» (ռուս.՝ «Детство»), Լև Տոլստոյի ինքնակենսագրական[1][2] եռերգության առաջին վիպակը, որն առաջին անգամ հրատարակվել է 1852 թվականին «Սովրեմեննիկ» ամսագրում (№ 9)։ Այս գիրքը նկարագրում է այն հոգեբանական փորձությունները, որոնք շատ տղաներ ունենում են մանկության տարիներին՝ առաջին սերը, անարդարության զգացումը, վրդովմունքը, ամաչկոտությունը։
Մանկություն ռուս.՝ Детство և ռուս.՝ История моего детства | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ինքնակենսագրություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Լև Տոլստոյ |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1852 |
Հրատարակվել է | 1852 |
Հաջորդ | Պատանեկություն |
Childhood (Tolstoy) |
Չնայած այն հանգամանքին, որ «Մանկությունը» ինքնակենսագրական ստեղծագործություն է, այն գրական ստեղծագործություն է, այլ ոչ թե հուշագրություն։ Երկու տարեկանում մորը կորցրած Տոլստոյը, ըստ էության, հորինել է մոր կերպարը և նրա մահվան համար տառապանքները՝ վիպակի համար կենտրոնական գաղափարը։ «Մանկություն» վիպակի հոր կերպարը նույնպես ոչ մի կապ չունի Տոլստոյի հարազատ հոր հետ և նրա կերպարի համար հիմք է ծառայել Տոլստոյի հարևան Ալեքսանդր Իսլենևը, որը նույնիսկ իրեն ճանաչել է կերպարի մեջ։ Նիկոլենկայի եղբոր՝ Վոլոդյայի հիմնական նախատիպը հաճախ անվանում են Վլադիմիր Իսլավինին՝ Ալեքսանդր Իսլենևի ապօրինածին որդուն, բայց, մեկ այլ վարկածի համաձայն, Վոլոդյայի կերպարի համար հիմք է ծառայել Տոլստոյի եղբայրը՝ Սերգեյը։ Նույնիսկ իր՝ Նիկոլենկա Իրտենևի կերպարը նույնպես հավաքական է, դրանում արտացոլվել են Ալեքսանդր Իսլենևի ապօրինածին որդու՝ Վլադիմիր Իսլավինի առանձնահատկությունները[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.