Մաշկի քաղցկեղ
From Wikipedia, the free encyclopedia
Մաշկի քաղցկեղ, մաշկից առաջացող քաղցկեղի տեսակ։ Այն պայմանավորված է ոչ նորմալ բջիջների զարգացմամբ, որոնք կարող են մետաստազներ առաջացնել մարմնի այլ մասերում[1]։ Մաշկի քաղցկեղը լինում է երեք տեսակ՝ մաշկի հիմային բջջային քաղցկեղ, մաշկի տափակ բջջային քաղցկեղ և մելանոմա[2]։ Առաջին երկու տեսակը, ինչպես նաև մի շարք քիչ տարածված քաղցկեղներ, հայտնի են որպես ոչ մելանոմային քաղցկեղներ[3][4]։ Մաշկի հիմային բջջային քաղցկեղը դանդաղ է աճում և կարող է վնասել հյուսվածքը, սակայն չի տարածվում և չի կարող հանգեցնել մահվան[3]։ Այն հիմնականում իրենից ներկայացնում է մաշկի անցավ բարձրացած փայլուն հատված, որի վրա երևում են մանր արյան անոթներ կամ կարող է լինել մաշկի բարձրացած հատված, որի վրա խոցեր են[2]։ Մաշկի տափակ բջջային քաղցկեղը տարածվելու ավելի մեծ հավանականութոուն ունի[3]։ Դրա հետևանքով սովորաբար առաջանում է գունդ՝ եղջերացող գագաթով, ինչի հետևանքով կարող է առաջնալ նաև խոց[5]։ Մելանոմաները առավել ագրեսիվ են։ Նշանները ներառում են մելանոցիտների առկայութոուն, որոնք ունեն փոփոխված չափ, ձև, գույն, անկանոն եզրեր, բազմագույն են, քոր են առաջաննում և արյունահոոող են[6]։
Մաշկի քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | CMM? և Ուլտրամանուշակագույն ճառագայթներ |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն |
ՀՄԴ-9 | 172 և 173 |
ՀՄԴ-10 | C43 և C44 |
Skin cancers Վիքիպահեստում |
Առաջաման դեպքերի առնվազն 90%-ը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցութան հետևանքով են[7]։ Այս ազդեցության հետևանքով երեք հիմնական տեսակների վտանգն էլ մեծանում է[7]։ Օզոնի շերտի բարակեցման պատճառով լույսի ազդեցությունը հետզհետե մեծանում է[3][8]։ Սոլյարիումները հանդիսանում են ուլտրամանուշակագույն ճառագայթման մեկ այլ պատճառ։ Հատկապես վնասակար է երեխաների շրջանում մաշկի հիմային բջջային քաղցկեղի և մելանոմաների հայտնաբերումը[9]։ Մաշկի տափակ բջջային քաղցկեղի հայտնաբերումը, անկախ այն բանից թե երբ է դա տեղի ունենում, կարևոր է[7]։ Մելանոմաների 20-30%-ը զարգանում են մելանոցիտներից[9]։ Մաշկի բաց գույն ունեցող մարդիկ ռիսկային գոտում են[2][10]։ Ռիսկային գոտում են նաև նրանք, ովքեր ունեն թույլ իմունային համակագ (կարող է պայմանավորված լինել դեղերի ընդունումով) կամ վարակված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով[3][6][11]։ Ախտորոշումը կատարվում է բիոպսիայի միջոցով[6]։
Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը փոքրացումը և արևապաշտպան միջոցների օգտագործումը համարվում են կանխարգելիչ միջոցներ մելանոմայի և տափակ բջջային քաղցկեղի առաջացման համար[9][12]։ Արևապաշտպան միջոցների ազդեցությունը հիմային բջջային քաղցկեղի ռիսկի գործոնի վրա պարզաբանված չէ[12]։ Մաշկի ոչ մելանոմային քաղցկեղները սովորաբար բուժելի են[3]։ Բուժումը գլխավորապես կատարվում է վիրահատական հեռացումով, բայց կարող է ներառել նաև ճառագայթային թերապիա կամ հրատապ օգտագործվող դեղամիջոցներ, օրինակ՝ ֆտորուրացիլ։ Մելանոմայի բուժումը կարող է կատարվել վիրահատության, քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի համատեղությամբ[2][6]։ Այն հիվանդների մոտ, ում հիվանդությունը տարածվել է մարմնի այլ մասեր, պալիատիվ օգնությունը կարող է բարելավել կյանքի որակը[6]։ Քաղցկեղի տեսակներից մելանոման ունի ապրելու ամենաբարձր ցուցանիշը։ Միացյալ Թագավորությունում բնակվողների ավելի քան 86%-ը և Միացյալ Նահանգներում բնակվողների ավելի քան 90%-ը գոյատևում են ավելի քան հինգ տարի[13][14]։
Մաշկի քաղցկեղը՝ քաղցկեղների ամենատարածված տեսակն է, ընդհանուր հաշվարկով՝ դեպքերի առնվազն 40%-ը[3][15]։ Ամենատարածված տեսակն է ոչ մելանոմային մաշկի քաղցկեղը, որը հանդիպում է տարեկան առնվազն երկուսից երեք միլիոն մարդու մոտ[2][9][16]։ Ոչ մելնանոմայի մաշկի քաղցկեղների մոտ 80%-ը հիմային բջջային քաղցկեղն է, 20%-ը՝ տափակ բջջային քաղցկեղը[4] : Հիմային բջջային և տափակ բջջային մաշկի քաղցկեղները հազվադեպ են հանգեցնում մահվան[9]։ Միացյալ Նահանգներում դրանք քաղցկեղի բոլոր մահացությունների 0.1%-ից պակաս են պատճառ հանդիսանում[2] : 2012 թվականին մելանոման աշխարհում հայտնվել է 232.000 մարդու մոտ և հանգեցրել է 55.000 մարդու մահվան[9] : Եվրոպոիդ ռասան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հարավային Աֆրիկայում ունեն աշխարհում մելանոմայի ամենաբարձր ցուցանիշները[9][17]։ Մաշկի քաղցկեղի երեք հիմնական տեսակները վերջին քսանից քառասուն տարիների ընթացքում առավել տարածված են դարձել հատկապես կովկասյան երկրներում[3][9]։