Մաորիներ
From Wikipedia, the free encyclopedia
Մաորիներ, Նոր Զելանդիայի բնիկները։ Թիվը՝ մոտ 875 300 (2021[1])։ Պատկանում են պոլինեզիական ռասային, նմանություններ կան մոնղոլոիդների և ավսարալոիդների հարավային ճյուղի հետ։ Խոսում են մաորիական լեզվով, մեծ մասը տիրապետում է նաև անգլերենին։ ժամանակակից Մաորիները քրիստոնյաներ են (անգլիկաններ, կաթոլիկներ, բապտիստներ են)։ XIX դարի 1-ին կեսին Մաորիների բազմաթիվ ցեղերի մեջ քայքայվել են նախնադարյան համայնական կարգերը։ Այժմյան նորզելանդացիների մեջ Մաորիները կազմում են ազգային փոքրամասնություն։ Մաորիները զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, անտառային տնտեսությամբ և այլն։ XX դարում սկսվեց Մաորիներիի էթնիկական համախմբումը, որն ընթանում է անգլո-նորզելանդացիների հետ նրանց ձուլմանը զուգահեռ։