Մասս-սպեկտրաչափություն
From Wikipedia, the free encyclopedia
Մասս-սպեկտրաչափությունը (ռուս.՝ масс-спектроскопия), խոր վակուումում բարձր էներգիայով (E > 70 էՎ) էլեկտրոնային փնջի ռմբակոծումով (կամ այլ եղանակներով) չեզոք մոլեկուլներից անկայուն իոնների ստացման և դրանց հետագա փլուզման հետևանքով առաջացած բեկորների զանգվածների ու քանակի ուսումնասիրությամբ նյութի կառույցի բացահայտումն է (հիմնադիրը՝ Ջ. Թոմսոն, 1913 թ.): Օրգանական նյութերի իոնացումը պայմանականորեն կարելի է դասակարգել ըստ ֆազերի, որտեղ նյութերը գտնվում են նախքան իոնանացումը։ Օրինակ, գազ-ֆազում իոնացումն իրականացնում են էլեկտրոնային (EI), քիմիական (CI, առավել մեղմ պրոցես է), էլեկտրոնային զավթման (EC) եղանակներով, կամ էլեկտրական դաշտի ազդեցության տակ (FI): Բազմաթիվ կարևոր կենսաակտիվ օրգանական միացություններ՝ սպիտակուցներ, ԴՆԹ, պոլիմերներ... գազային վիճակի վերածելիս քայքայվում են, որի պատճառով մշակված են հատուկ եղանակներ և պայմաններ նաև հեղուկ և պինդ միջավայրում մոլեկուլների իոնացման համար [քիմիական (APCI) և ֆոտոիոնացումներ (APPI) մթնոլորտային ճնշման տակ, լազերային դեսորբում (MALDI), դաշտային իոնացում (մինչև 108 Վ/սմ լարվածության էլեկտրական դաշտում), էլեկտրափոշիացում (электроспрей), արագ ատոմներով (մոտ 8 կէՎ էներգիայով արգոն կամ քսենոն) ռմբակոծում...], որոնք ունեն իրենց առավելություններն ու թերությունները։