Մատնաչափիկ
From Wikipedia, the free encyclopedia
Մատնաչափիկ (դան․՝ Tommelise), փոքրիկ, գեղեցիկ և բարի աղջիկ, դանիացի բանաստեղծ, ճանապարհորդ և հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի հերոսուհին։ Ուրախ մարդուկների ակումբի միակ աղջիկ անդամը[1]։
Արագ փաստեր Մատնաչափիկ, Տեսակ ...
Մատնաչափիկ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Ստեղծագործություն | «Մատնաչափիկը» |
Սեռ | իգական |
Thumbelina Վիքիպահեստում |
Փակել
«Մատնաչափիկը» հեքիաթն առաջին անգամ հրապարակվել է 1835 թվականին Դանիայում՝ «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին» գրքի 2-րդ հատորի կազմում։ Ինչպես Անդերսենի բազմաթիվ հեքիաթներ, այս հեքիաթը ևս հորինվել է անձամբ գրողի կողմից և ոչ թե փոխառնվել «ժողովրդից»։