Մարդու իրավունքներն Ադրբեջանում
From Wikipedia, the free encyclopedia
Մարդու իրավունքներն Ադրբեջանում պարբերաբար քննադատության են ենթարկվում մի շարք միջազգային մարմինների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ Պետդեպարտամենտը[1], Amnesty International-ը[2], Freedom House-ը[3], Human Rights Watch-ը[4] և այլն։
Մի շարք մեղադրանքների թվում պաշտոնյաները մեղադրվել են ինքնակամ ձերբակալությունների մեջ[5], անորոշ բանտարկությունների[5], ծայրագույն դաժան խոշտանգումների[6], տանջանքների իրականացնելու[6] ու մարդկանց ստիպողական անհետացնելու մեջ[6]։ Լրագրողները, ովքեր քննադատում են իշխանություններին, հաճախ ենթարկվում են ծայրագույն ճնշումների ու նույնիսկ ֆիզիկական ճնշումների[7]։ Reporters Without Borders կազմակերպության հրապարակվող վարկանշային աղյուսակում 2013/14 թթ-ին Ադրբեջանը գրավել է 160-րդ տեղը 180 երկրների շարքում[8]։
Մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների և լրատվական գործակալությունների կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (որը ըստ նրանց բնութագրման նախագահ է դարձել Ադրբեջանում անձի պաշտամունքի առարկա դարձած հորից իշխանությունը ժառանգելու միջոցով) սուր քննադատության է ենթարկվում քաղաքացիական ազատությունների հետ իրավիճակը չբարելավելու համար[9][10]։ Իշխանությունների դեմ ցույցերը հաճախ ճնշվում են կոպիտ միջոցներով[11]։ Ըստ նույն կազմակերպությունների տեսակետի՝ 1993 թվականին Հեյդար Ալիևի՝ իշխանության գալուց ի վեր Ադրբեջանում չի անցկացվել որևէ ազատ ու արդար ընտրություններ[12][13][14]։