Մարկգրաֆ
From Wikipedia, the free encyclopedia
Մարկգրաֆ[1][2] (գերմ.՝ Markgraf; ֆր.՝ marquis, իտալ.՝ marchese, անգլ.՝ margrave), հնում՝ սահմանային նահանգների դատավոր, ներկայումս՝ պատվավոր կոչում, տիտղոս, որը Գերմանիայում շնորհվում է որոշակի անձանց[3], վաղ միջնադարում՝ Արևմտյան Եվրոպայում թագավորի ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձ՝ օժտված վարչական, ռազմական, դատական լայն լիազորություններով իր մարկայի սահմաններում[4]։ Մարգրաֆ տիտղոս-անվանումը բառացի թարգմանած նշանակում է մարկայի կոմս։
Իրենց տարածքներում մարկգրաֆները ունեցել են հերցոգի մակարդակի իշխանություն, բացառությամբ մարտական պայմանների, երբ հերցոգական դրոշը տարվել է մարկգրաֆակական դրոշի առջևից։ Մարկգրաֆին հար և նման ֆրանսիական տիտղոսը մարքիզն է, որը գերմանական մարկգրաֆ-ի լատինացված marchisus-ի ֆրանսիական տարբերակն է։ Մարկգրաֆները կոմսերից վեր ունեցած այլ լիազորություններից զատ, իրավունք ունեին burg-եր ու բերդեր կառուցելու և իրենց օգտին գանձելու նվաճված ցեղերից հավաքված հարկ ու տուրքերի որոշակի մասը[2]։