Մարմարիկ (գետ)
գետ ՀՀ Կոտայքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Մարմարիկ, Աբասաձորի գետ, Ջանգա-Միսխանա, Հանքավանի գետ, Հանքավանի ջուր, Մաման, Մարմարչայ, Միսխանա, Միսխանայի գետ, Պղնձահանքի ջուր, գետ Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2520 մ բարձրությունից։ Երկարությունը՝ 37 կմ է, ջրհավաք ավազանը՝ 427 կմ2։ Վերին և միջին հոսանքներում հոսում է կիրճանման, անտառապատ հովտով։ Մեղրաձոր գյուղից հովիտն ընդարձակվում է, ձեռք բերում հարթավայրային բնույթ։ Գետի հոսքը ձևավորվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաներից հոսող գետակների ջրերով։ Սնումը հալոցքային (55%) և ստորերկրյա (27%) է, վարարումը՝ գարնանը, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 74%-ը։ Տարեկան միջին ծախսը 5,4 մ3/վ է, առավելագույնը՝ 87 մ3/վ, հոսքը՝ 170 միլիոն մ3։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և արդյունաբերական ձեռնարկությունների ջրամատակարարման նպատակներով։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ, այնտեղ գործում է ամառային հանգստան տների համալիր։ Մարմարիկի հովտում է «Հանքավան» ջրի հանքավայրը[1][2]։ Հրազդան գետի մեծ վտակներից՝ Մարմարիկ, Ծաղկաձոր, Դալար, Արագետ, Գետառ մեկն է[3]
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարմարիկ (այլ կիրառումներ)
Մարմարիկ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 37 կմ |
Ավազանի մակերես | 418 կմ² |
Ջրի ծախս | 5,4 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Փամբակի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Հրազդան |
Կոորդինատներ | 40°38′07″ հս․. լ. 44°29′03″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Արտավազ, Գոմրագետ, Երկարգետ, Ծաղկամարգ, Ծար, Հանքաջուր, Հանքավան, Մեղրաձոր և Ադամաձոր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Կոտայքի մարզ |