Մարտին Լյութեր Քինգի օր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մարտին Լյութեր Քինգի օր (անգլ.՝ Martin Luther King, Jr. Day), տոն ԱՄՆ-ում, պետականորեն սահմանված է որպես ոչ աշխատանքային օր։ Տոնը նվիրված է Նոբելյան մրցանակի դափնեկիր, աֆրոամերիկացիների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգին։ Տոնը նշվում է ամեն տարի՝ հունվարի երրորդ երկուշաբթի օրը, զուգադիպում է Քինգի ծննդյան օրվան՝ հունվարի 15-ին։
Երկար ժամանակ մի շարք նահանգներ չեն ընդունել Մարտին Լյութեր Քինգի օրը որպես ազգային տոն և այն միավորել են այլ միջոցառումների հետ և Մարտին Լյութեր Քինգի անունը չէր նշվում։ Միացյալ Նահանգների ողջ տարածքում տոնը վերջնականապես ընդունվել է 2000 թվականին։
Remove ads
Պատմություն
Մարտին Լյութեր Քինգը սպանվել է 1968 թվականի ապրիլի 4-ին և 4 օր անց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ժողովրդավար Ջոն Կոներսը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում էր Քինգի ծննդյան օրը դարձնել ազգային տոն։ Օրինագիծը մի քանի տարի քննության չի առնվել[1]։ Այդ ամբողջ ընթացքում տեղի են ունեցել արհեստակցական միությունների ակցիաներ՝ ի պաշտպանություն օրինագծի։ 1971 թվականին ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվել է հանրագիր, որը ստորագրել են 3 000 000 մարդ, սակայն Կոնգրեսը չի վերանայել օրինագիծը[2]։ 1970-ական թվականներին Կոնգրես են ներկայացվել մի քանի տասնյակ օրենքի նախագծեր, որոնցից շատերի հեղինակը եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Կոներսը։ Առաջին անգամ Մարտին Լյութեր Քինգի օրինագիծը քվեարկության է դրվել 1979 թվականին։ Հավատարիմ մնալով իր նախընտրական խոստումին՝ օրինագիծը սատարել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը։ Արդյունքում՝ նախագիծը մերժվել է, պակասել է 5 ձայն[2]։ Ընդդիմադիրները նախագիծը քննադատում էին մեծ ծախսերի, ինչպես նաև պետական պաշտոն չզբաղեցրած քաղաքացու պատվին ազգային տոն ունենալու նախադեպի համար[2]։
1980 թվականին սոուլ ժանրի հայտնի սևամորթ երգիչ, աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության շարժման հայտնի անդամ Սթիվի Ուանդերը գրել է «Happy Birthday» երգը, որը նվիրված էր այդ տոնին[3]։ 1982 թվականին Քինգի այրի Կորետա Սքոթ Քինգի կողմից հիմնադրված կենտրոնը «Կոկա-Կոլա», «Miller Brewing» և այլ ընկերությունների կողմից խոշոր նվիրատվություն է ստացել[1]։ 1983 թվականին օրինագիծը հաջողությամբ անցել է Կոնգրեսի երկու պալատները և 1983 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրվել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից։ Առաջին անգամ Մարտին Լյութեր Քինգի օրը նշվել է 1986 թվականի հունվարի 20-ին։
Remove ads
Այլ անվանումներ նահանգներում
Որոշ նահանգներում տոնն այլ անունով է գոյություն ունեցել։ Յուտայում մինչև 2000 թվականը տոնն անվանվել է Մարդու իրավունքների օր (անգլ.՝ Human Rights Day), մինչև նահանգի օրենսդիր մարմինը ընդունել է օրենք՝ տոնը համընդհանուր անվանումով անվանելու համար[4]։ Վիրջինիա նահանգում տոնն անվանել են բանակի գեներալ Լի Ջեքսոն Քինգի օր։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads