Մարտունի (գետ)
Գեղարքունիքի մարզի գետ / From Wikipedia, the free encyclopedia
Մարտունի, Գարսնլըգչայ, Դաշտաձոր, Դաղտիդերեսի, Դաշաի ձոր, Կարանլիկչայ, Կզնուտների գետ, Ղարանլըխչայ, Ղարանլըղ, Ղարանլուղ, Ղարանլուղչայ, Ղուռուչայ, Ղուրուչայ, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 3300 մ բարձրությունից։ Երկարությունը 27,6 կմ է, ջրհավաք ավազանը՝ 101 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում՝ տաշտակաձև։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (58%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 1,44 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Լեռնային, արագահոս գետակ է։ Ամառը ցամաքում է։ Երբեմն կոչվել է նրա վտակի՝ Դաշտագետի անունով[1][2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Մարտունի, Բնութագիր ...
Մարտունի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 27,6 կմ |
Ավազանի մակերես | 101 կմ² |
Ջրի ծախս | 1,44 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վարդենիսի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Սևանա լիճ |
Կոորդինատներ | 39°57′50″ հս․. լ. 45°24′09″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Դաշտագետ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
Փակել