From Wikipedia, the free encyclopedia
Դիա Պերմատա Մեգավատի Սետիավատի Սուկարնոպուտրի[Ն 1] (ինդոն.՝ Diah Permata Megawati Setiawati Soekarnoputri, Diah Permata Megawati Setiawati Sukarnoputri), հունվարի 23, 1947[2][3][4][…], Ջոկյակարտա, Ինդոնեզիա[5]), ինդոնեզացի պետական և քաղաքական գործիչ։ Ինդոնեզիայի նախագահը (2001-2004, Ինդոնեզիայի առաջին կին նախագահը և երկրի անկախությունից հետո ծնված առաջին նախագահը), Ինդոնեզիայի փոխնախագահ (1999-2001), Ինդոնեզիայի ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի պատգամավոր (1987-1992)։ Ինդոնեզիայի դեմոկրատական կուսակցության նախագահ (1993-1996), Ինդոնեզիայի դեմոկրատական կուսակցության հիմնադիր և անփոփոխ (1998-ից) նախագահ։
Մեգավատի Սուկարնոպուտրի ինդոն.՝ Megawati Soekarnoputri, Megawati Sukarnoputri | |
Կուսակցություն՝ | Indonesian Democratic Party – Struggle? և Indonesian Democratic Party? |
---|---|
Կրթություն՝ | Ինդոնեզիայի համալսարան և Padjadjaran University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | Մինանգկաբաուներ |
Դավանանք | իսլամ[1] |
Ծննդյան օր | հունվարի 23, 1947[2][3][4][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | Ջոկյակարտա, Ինդոնեզիա[5] |
Քաղաքացիություն | Ինդոնեզիա |
Ի ծնե անուն | ինդոն.՝ Dyah Permata Megawati Setyawati Soekarnoputri[5] |
Հայր | Սուկառնո[6] |
Մայր | Fatmawati?[7] |
Ամուսին | Surindro Supjarso?[8], Hassan Gamal Ahmad Hasan?[8] և Taufiq Kiemas?[8][9][10] |
Զավակներ | Muhammad Rizki Pratama?, Muhammad Prananda Prabowo? և Puan Maharani? |
Կայք՝ | megawatisoekarnoputri.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Երկրի առաջին նախագահ Սուկառնոյի դուստրը։ Հայտնի է անվան կարճ տարբերակներով՝ Մեգավատի Սուկարնոպուտրի (ինդոն.՝ Megawati Soekarnoputri, Megawati Sukarnoputri) և Մեգավատի (ինդոն.՝ Megawati), ինչպես նաև Մեգա մականունով (ինդոն.՝ Mega):
Մեգավատի Սուկարնոպուտրին ծնվել է 1947 թվականի հունվարի 23-ին Ջոկիակարտում։ Նրա ծնողները Սուկառնոն՝ Ինդոնեզիայի առաջին նախագահը, և Ֆատմավատին։ Սուկառնոյի ընտանիքում Մեգավատին երկրորդ երեխան էր և առաջին դուստրը։ Նրա մանկության տարիները անցել են նախագահական նստավայրում՝ Մերդեկի պալատում։ 1966 թվականին, երբ Մեգավատին 19 տարեկան էր, նրա հայրը զրկվեց փաստացի իշխանությունից՝ ի օգուտ գեներալ Սուխարտոյի, մեկ տարի անց Սուհարտոն պաշտոնապես փոխարինեց Սուկառնոյին նախագահի պաշտոնում։
Մեգավատին հոր կառավարման վերջին տարիներին ընդունվել է Բանդունգի Պանջաջարան համալսարան, որտեղ ուսումնասիրել է գյուղատնտեսություն, սակայն 1967 թվականին հրաժարվել է ուսումը շարունակել՝ որոշելով աջակցել գահընկեց հորը։ 1970 թվականին, Սուկառնոյի մահից հետո, Ինդոնեզիայի համալսարանում սկսեց հոգեբանություն ուսումնասիրել, սակայն հեռացվեց երկու տարի անց։
1986 թվականին նախագահ Սուհարտոն, ի նշանավորումն Ինդոնեզիայի անկախության հռչակման գործում Սուկարնոյի վաստակի, նրան շնորհել է Հռչակման հերոսի պատվավոր կոչում։ 1987 թվականին նա անդամակցել է Ինդոնեզիայի դեմոկրատական կուսակցությանը, որն իրեն ներկայացնում է որպես Սուկառնոյի գաղափարների ժառանգորդ[Ն 2] և մասնակցել է նրա նախընտրական քարոզարշավին. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա ընտրվել է Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի պատգամավոր և Ժողովրդական խորհրդատվական կոնգրեսի անդամ։ Այդ ժամանակից ի վեր սկսվել է նա մեծ ճանաչում է ձեռք բերել ինչպես կուսակցության անդամների, այնպես էլ հասարակ ընտրողների շրջանում, նրա կողմնակիցների հիմքը կազմել են քաղաքային աղքատ մարդիկ և գյուղական միջին խավի ներկայացուցիչները։ Քանի որ Մեգավատին չուներ զգալի հռետորական հմտություններ, նրա ժողովրդականությունը պայմանավորված էր հիմնականում իր դստեր կարգավիճակից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.