«Մելբուրն Կրիկետ Գրաունդ» (Էմ Սի Ջի) (անգլ.՝ Melbourne Cricket Ground (MCG), որը հայտնի է նաև պարզապես «Ջի» (անգլ.՝ The G)), բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, որը տեղակայված է Ավստրալիայի Մելբուռն քաղաքի Օլիմպիական պարկում։ Տեղավորում է 100 024 հանդիսական։ Սա կրիկետի ամենամեծ մարզադաշտն է աշխարհում, Ավստրալիայի ամենամեծ մարզադաշտը և ընդհանուր առմամբ աշխարհի 10-րդ ամենամեծ մարզադաշտը (2017 թվականի ապրիլի դրությամբ)։ 1956 թվականին ամառային օլիմպիական խաղերի հիմնական մարզական ասպարեզն էր։

Արագ փաստեր Մելբուրն Կրիկետ Գրաունդ, Տեսակ ...
Մելբուրն Կրիկետ Գրաունդ
Thumb
Տեսակմարզադաշտ, cricket field?, historical cultural heritage site? և Australian rules football playing field?
ՄարզաձևԿրիկետ, Ավստրալիական ֆուտբոլ, ֆուտբոլ, ռեգբի 15 և rugby league?
ՏեղագրությունՄելբուռն
Երկիր Ավստրալիա[1][2]
Բացված1853
ՃարտարագետArup
ՍեփականատերVictoria State Government?
ԳործաղեկավարMelbourne Cricket Club?
Տարողություն100 024
Տնային թիմAustralia national cricket team?, Melbourne Cricket Club?, Collingwood Football Club?, Melbourne Football Club?, Richmond Football Club?, Carlton Football Club? և Hawthorn Football Club?
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքmcg.org.au
Thumb
Thumb
 Melbourne Cricket Ground Վիքիպահեստում
Փակել

Պատմություն

Կառուցվել է 1853-1854 թվականներին որպես հարթակ Մելբուռնի կրիկետի ակումբի (MCC) համար, ի սկզբանե տեղավորել է 6000 հանդիսատես։ 1884 թվականին փայտե շինությունները քանդած հրդեհից հետո այն վերակառուցվեց արդեն քարով, 1897-ին այն կարող էր տեղավորել 9000 հանդիսական, 1900-ին՝ այն դարձավ Ավստրալիայի առաջին մարզադաշտը, որտեղ տեղադրվեց արհեստական լուսավորություն։ Այնուամենայնիվ, զգալով տեղերի քանակն ավելացնելու անհրաժեշտություն, 1904-ին մարզադաշտին կրկին ավելացվեցին փայտե տրիբունաներ, 1912-ին ասպարեզն արդեն տեղավորում էր 20 000 հանդիսական, 1937-ին կրկին վերակառուցելուց հետո այն ընդլայնվեց և ունեցավ 31 000 տեղ։ 1956-ին մարզադաշտում տեղի ունեցան ամառային օլիմպիական խաղերի, ինչպես նաև աթլետիկայի և մասամբ ֆուտբոլի օլիմպիական մրցաշարերի բացման և փակման արարողությունները, մարզադաշտը վերակառուցվեց հատուկ խաղերի համար, տարողությունը բարձրացավ մինչև 120 000 տեղ։

Մարզական ասպարեզի լուրջ վերակառուցումներ իրականացվել են 1967, 1985, 1992 և 2002-2005 թվականներին։ 2000 թվականին այն օգտագործվել է Սիդնեյի օլիմպիական խաղերի շրջանակներում որպես ֆուտբոլի մրցաշարի արենաներից մեկը։ Մարզական միջոցառմանը հաճախելու ռեկորդ է գրանցվել 1970 թվականին, երբ ավստրալիական ֆուտբոլի ազգային առաջնության եզրափակիչ հանդիպմանը մասնակցում էր 121 696 հանդիսատես, սակայն ոչ պաշտոնական բացարձակ ռեկորդ է գրանցվել 1959 թվականի մարտի 15-ին, երբ կրոնական գործիչ Բիլլի Գրեհեմի քարոզին մարզադաշտում հավաքվել էր շուրջ 130 000 մարդ։ Ներկայումս մարզադաշտը կրիկետի և ֆուտբոլի Ավստրալիայի ազգային հավաքականների տնային խաղերի անցկացման վայրն է, ինչպես նաեւ մեկ կրիկետային և չորս ֆուտբոլային ակումբների (ավստրալիական ֆուտբոլ) տնային ասպարեզն է։

Ծանոթագրություններ

Հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.