Մելիտոպոլ
From Wikipedia, the free encyclopedia
Մելիտոպոլ (ուկրաիներեն՝ Мелітополь, հուն․՝ Μελιτόπολη — «մեղրի քաղաք»), քաղաք Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանում։ Մելիտոպոլի շրջանի վարչական կենտրոնն է։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մելիտոպոլ | |||||
ուկրաիներեն՝ Мелітополь | |||||
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Մարզ | Զապորոժիեի մարզԶապորոժիեի մարզ | ||||
Շրջան | Մելիտոպոլի շրջան | ||||
Հիմնադրված է | 1784 թ. | ||||
Մակերես | 49,66[1] կմ² | ||||
ԲԾՄ | 38 մետր | ||||
Կլիմայի տեսակ | բարեխառն-մայրցամաքային | ||||
Պաշտոնական լեզու | ուկրաիներեն | ||||
Խոսվող լեզուներ | Ուկրաիներեն, Ռուսերեն[2] | ||||
Բնակչություն | 156 962[3] մարդ (2012) | ||||
Խտություն | 3195 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ուկրաինացիներ, ռուսներ | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 619(2) | ||||
Փոստային դասիչ | 72300 | ||||
Ավտոմոբիլային կոդ | AP | ||||
Պաշտոնական կայք | mlt.gov.ua | ||||
| |||||
Փակել
Նախկին անվանումներն են՝ Կիզ-Յար (մինչև 1816 թվականը), Նովոալեքսանդրովկա (մինչև 1842 թվականը)։
Գտնվում է Մոլոչնայա գետի ափին, Մոլոչնի լիմանի մոտ, որը գտնվում է Ազովի ծովի հարևանությամբ։
Քաղաքում գտնվում է Մելիտոպոլ երկաթուղային կայարանը՝ Ղրիմ տանող ճանապարհի տրանզիտային կետը։
Քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվում է «Քարե գերեզման» (ուկրաիներեն՝ Кам'яна́ моги́ла) բնական հուշարձանը։