From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Բրիտանիա (անգլ.՝ Great Britain, վալլիերեն՝ Prydain Fawr, գաել.՝ Breatainn Mhòr, կորն.՝ Breten Veur, անգլա-շոտլ.՝ Great Breetain), Բրիտանական կղզիների կազմում ամենամեծ կղզին, ունի 229 848 կմ² մակերես։ Կղզու վրա է գտնվում Միացյալ Թագավորության մեծ մասը՝ Անգլիան, Շոտլանդիան և Ուելս։ Ամբողջ Միացյալ Թագավորության մակերեսն է 244 100 կմ²։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեծ Բրիտանիայի հարավային ծայրամասը, Լիզարդ թերակղզին, գտնվում է հյուսիսային լայնության 50 աստիճանի վրա, իսկ ամենահյուսիսային կետը հյուսիսային լայնության 60 աստիճանի վրա։
Հյուսիսից հարավ Մեծ Բրիտանիա կղզու երկարությունը կազմում է 966 կմ, իսկ ամենամեծ լայնությունը երկու անգամ փոքր է։ Կղզին շրջապատված է Ատլանտյան օվկիանոսի ջրերով արևմուտքից և հյուսիսից և Հյուսիսային ծովով արևելքում։ Մեծ Բրիտանիա կղզին բաժանված է Շվեդիայից և Դանիայից ծանծաղ Հյուսիսային ծովով, իսկ Ֆրանսիայից Լա Մանշ և Պա-դե-Կալե նեղ նեղուցներով։
Ժամանակակից ափեզրը ձևավորվել է համեմատաբար ուշ։ Կղզու ափեզրը չափազանց կտրտված է բազմաթիվ ծովածոցերով (ֆյորդերով հյուսիսում և գետային էստուարիաներով հարավում)։ Կղզու կենտրոնական մասում տեղաբաշխված են Պենինյան լեռները։
Ամենամեծ թերակղզիները՝ Ուելսը և Կորնուոլը։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Բրիտանիա (կղզի)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Բրիտանիա (կղզի)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.