ամերիկացի դերասանուհի, երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Ամանդա Լի (Մենդի) Մուր[Ն 1] (անգլ.՝ Amanda Leigh "Mandy" Moore, ապրիլի 10, 1984[1], Նաշուա, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ։ «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակի հաղթող։
Մենդի Մուր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Mandy Moore |
Ի ծնե անուն | Ամանդա Լի Մուր |
Ծնվել է | ապրիլի 10, 1984[1] (40 տարեկան) Նաշուա, Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, պարային երաժշտություն, թին փոփ, ժամանակակից ժողովրդական երաժշտություն, փոփ֊ֆոլք, Քանթրի, քանթրի փոփ, փոփ ռոք, դենս փոփ և adult contemporary music |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, ձայնային դերասանուհի, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, նորաձևության դիզայներ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Epic Records/EMI |
Կրթություն | Լեյք Բրենթլիի ավագ դպրոց և Bishop Moore Catholic High School? |
Ամուսին | Taylor Goldsmith? |
Պարգևներ | |
Կայք | mandymoore.com |
Mandy Moore Վիքիպահեստում |
Հայտնի է դարձել 2000-ական թվականներին՝ «So Real», «I Wanna Be with You», «Mandy Moore» և «Coverage» ալբոմների թողարկումից հետո, որոնք նախատեսված էին դեռահաս լսարանի համար։ 2002 թվականին Մուրը սկսել է իր դերասանական կարիերան՝ նկարահանվելով «Շտապիր սիրել» ֆիլմի գլխավոր դերում։ Հետագայում նա խաղացել է գլխավոր դերեր մի քանի երիտասարդական ֆիլմերում։ Երգիծական «Փրկվածը!» և «Ամերիկյան երազանք» ֆիլմերում Մուրը մարմնավորել է «վատ աղջկա»՝ նախկին ֆիլմերում մարմնավորած կերպարների հակապատկերին։ Ներկա պահին մարմնավորում է «Սա մենք ենք» հեռուստասերիալի գլխավոր՝ Ռեբեկկա Փիրսոնի դերը։
Մուրը ծնվել է Օռլանդո քաղաքում, Ֆլորիդա, Սթեյսի և Դոն Մուրերի ընտանիքում։ Սթեյսին եղել է թերթի նախկին լրագրող, Դոնը՝ American Airlines ավիաընկերության օդաչու[3]։ Հորական կողմով Մուրը եղել է իռլանդացի և հնդիկ չերոկի, մայրական կողմի պապիկը եղել է ռուս հրեա[4], տատիկը՝ անգլիացի։ Տատիկը եղել է պրոֆեսիոնալ պարուհի Լոնդոնի Ուեսթ-Էնդա թատրոնում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Կանանց թագավորական ռազմածովային բանակում։ Հանդիպելով իր ապագա ամուսնուն, երբ նա գտնվում էր Լոնդոնում, որտեղ նա ծառայում էր, տատիկը գաղտնի փախչում է ԱՄՆ[5]։
Մուրը ունի եղբայրներ՝ Սքոթը և Քայլը։ Նա մեծացել է Ալտամոնտ Սփրինգսում, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է հոր աշխատանքի պատճառով[6]։ Մուրին դաստիարակել են կաթոլիկները[7], նա հաճախել է եպիսկոպոս Մուրի կաթոլիկական միջնակարգ դպրոց (անգլ.՝ Bishop Moore Catholic High School) Օռլանդոյում[8]։ 2016 թվականի դեկտեմբերին Մուրը հարցազրույց է տվել, որում պատմել է, որ իր մայրը լեսբուհի է և թողել է իր ամուսնուն ուրիշ կնոջ համար։ Նրա երկու եղբայրները՝ Սքոթը և Քայլը, համասեռամոլներ են[9]։
Մուրի հետաքրքրությունը երաժշտության հանդեպ ծագել է «Օկլահոմա!» մյուզիքլը դիտելուց հետո, ինչպես նաև տատիկը նրան ոգեշնչել է երգի պարապմունքներով։ Ապագա աստղի առաջին հանրային ելույթները կայացել են սպորտային մրցույթներում, որոնք տեղի էին ունենում Ֆլորիդայում, որտեղ Մուրը կատարել է ազգային օրհներգը։ Հետագայում նրան նկատում է Epic Records ձայնագրման գործակալության արտիստների ընտրության խմբի տնօրենը, ում ընկերը՝ FedEx գործակալությունից պատահական լսել է նրա երգը ձայնագրման ստուդիայում[10], որից հետո Մուրը պայմանագիր է ստորագրել ստուդիայի հետ։
1999 թվականին Մուրը մասնակցել է Backstreet Boys խմբի միասնական շրջագայությանը[6]։ Նրա առաջին «So Real » ալբոմը թողարկվել է 1999 թվականին և զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը ամերիկյան Billboard 200 հիթ շքերթում[11]։ Ալբոմի թողարկումից հետո հետևորդները Մուրին տվել են վերջին տեղը «փոփ արքայադուստրերի շարքում», ինչպիսիք են՝ Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան և Ջեսսիկա Սիմփսոնը[12]։ Entertainment Weekly ամսագրի ակնարկում նշվել է, որ Մուրի երգերը, որոնք պտտվում են «դեռ անփորձ սիրո» շուրջ, կատարվում են «հեղձուցիչ պրոֆեսիոնալիզմով», իսկ ալբոմի բալլադները՝ «նողկալի են»[13]։ Եվ չնայած նրան, որ երգերը հնչում էին ռադիո եթերներում, իսկ նրա «So Real » ալբոմը ԱՄՆ-ում դարձել է պլատինե (2000 թվականի սկիզբ) և վաճառվել է մոտ 1 միլիոն օրինակով[14], ամեն ինչ չէր, որ այդքան հաջող էր, ինչպես Բրիթնի Սփիրսի, Քրիստինա Ագիլերայի և Ջեսսիկա Սիմփսոնի մոտ։
Առաջնաելութային «Candy» փոփ սինգլը, որը Yahoo! Movies-ը բնութագրել է որպես «զարմանալի և գրգռիչ»[3], գրեթե ընդգրկվել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ շքերթի թոփ 40-ում՝ զբաղեցնելով 41-րդ հորիզոնականը և դառնալով ոսկե[11][15]։ All Music Guide-ը անվանել է սինգլը միջին և տիպիկ, որը պարունակում է լիրիկա և նկարագրում է սերը «քաղցր հաճույքի լեզվով»[16]։
2000 թվականի մայիսին թողարկվել է «I Wanna Be with You» ալբոմը, որն առաջին ալբոմի վերամշակված տարբերակն է[17]։ Ալբոմը, որի երաժշտության մեծ մասը ստեղծվել է սինթեզատորով, բաս կիթառով[18] և հարվածային գործիքներով, ընդգրկել է նոր երգեր «So Real» երգերի և ռեմիքսներ հետ։ Որոշ դիտորդներ քննադատել են ալբոմը, քանի որ այն ընդգրկել է հին երգերի ռեմիքսները և չի առաջարկել հետագա ստեղծագործական զարգացում[19][20], իսկ All Music Guide-ը գրել է այսպես. «ավելի ցածրորակ, անպատշաճ, անճաշակ, և ավելին միանգամյա օգտագործման», քան նախորդը[21]։ Ալբոմը զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում, ԱՄՆ-ում այն դարձել է ոսկե, վաճառվել է մոտ 792 000 օրինակ[14]։ Գլխավոր «I Wanna Be With You» երգը եղել է միակ սինգլը ալբոմում և զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը Hot 100-ում[15], որը եղել է Մուրի լավագույն ցուցանիշը։ Այն նաև դարձել է «Նախաբեմ» (2000) ֆիլմի սաունդթրեքը[22]։
2001 թվականի հունիսին թողարկվել է նոր՝ «Mandy Moore» ալբոմը՝ «Saturate Me» (բալլադ R&B ոճում), «You Remind Me» և «In My Pocket» երգերով։ Որպես աջակցություն ալբոմին՝ անցկացվել է համերգ Mandy Moore Live@ShoutBack անվանումով։ Ալբոմը ներառել է երգեր ապտեմպո ռիթմով և արևելքի երաժշտության տարրերով[23]։ All Music Guide-ը այն անվանել է «հյութեղ, բազմաշերտ ապրանք»[24]։ Ալբոմը ստացել է բազմազան կարծիքներ քննադատների կողմից[25], և չնայած նրան, որ Entertainment Weekly-ը նշել է, որ Մուրը փորձել է ստեղծել նոր հնչեղություն և «ձայնի նուրբ նոտաներ ինչպես Նատալի Իմբրուլին է հնչում, նման դեռահասական փոփ երաժշտության, ամեն դեպքում այն կարող էր լինել ավելի վատը»[26], Rolling Stone ամսագիրը դրական է գնահատել Մուրին, ավելի շուտ որպես «սկսնակ ռոքեր, քան R&B-բախտագյուտի» և նշել է, որ նա դուրս է եկել «մեծ ճանապարհ» համեմատած նրա առաջին երկու ալբոմների հետ[27]։ Ալբոմը միանգամից զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում, հետագայում դարձել է ոսկե և վաճառվել է 443 000 կրկնօրինակ[14]։ «In My Pocket» սինգլը, որը Entertainment Weekly-ը գնահատել է որպես «պուլսացիոն եվրասկավառակ՝ հնդկական երաժշտության ազդեցությամբ»[28], Hot 100 հիթ շքերթում նույնիսկ չի հայտնվել։ Մուրը կենդանի կատարել է այն մի քանի անգամ, այդ թվում Teenapalooza շոուի ժամանակ Fox Network հեռուստաալիքով 2001 թվականին[29]։ Մյուս «Crush» սինգլը նույնպես հայտնվել է ամերիկյան հիթ շքերթներում, չնայած MTV շոուով հաճախ ցուցադրվել է տեսահոլովակը (Մուրը առաջին անգամ մասնակցել է MTV TRL շոուին)։ 2002 թվականի սկզբին թողարկվել է հատուկ «Cry» սինգլը՝ կապված «Շտապիր սիրել» ֆիլմի հետ, որում Մուրը առաջնաելույթ է կատարել գլխավոր դերում։
2006 թվականին Մուրը դառնությամբ մեկնաբանել է իր վաղ ալբոմները, նա ընդունել է դա որպես «զզվանք պատճառող»[30] և, որ իր առաջին ալբոմները եղել են սարսափելի[12]։ Մուրը ասել է, որ նա վերադարձրել է գումարը յուրաքանչյուրին, ով գնել է իր առաջին երկու ալբոմները, եթե իհարկե կարողացել է[31]։ 2006 թվականի ապրիլին կայացած ռադիոհարցազրույցի ժամանակ հաղորդավարներից մեկը, ով լսել էր իր խոստովանությունը, խնդրել է վերադարձնել գումարը առաջին ալբոմի համար, ինչը և Մուրը անում է։
2003 թվականի հոկտեմբերին Մուրը թողարկել է իր չորրորդ՝ «Coverage» ալբոմը, որը All Music Guide-ը անվանել է «ցատկ դեպի երաժշտական հասունացում», իսկ Entertainment Weekly-ին՝ «փորձ թողնել մաստակով շիկահերի կերպարը»։ Ալբոմում ընդգրկվել են 1970-ական և 1980-ական թվականների երգերի քավեր տարբերակները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել երգչուհու մանկության վրա։ Մուրը նշել է, որ նա չի ցանկացել գերազանցել իրական կատարողներին, և միայն առաջարկել է նրանց երաժշտության իր սեփական տարբերակը։ Հենց այսպես, օրինակ, գնահատել են ալբոմը www.amazon.com (Heather Court) կայքում.[32]
…նա տվել է նոր երանգներ «Senses Working Overtime» XTC, «Can We Still Be Friends» Թոդ Ռանդգրենի և «One Way or Another» Բլոնդի երգերին… Կշարունակի նա այս ուղղությամբ անհայտ է, բայց այս սկավառակը՝ ձեռքբերում է, որով Մուրը կարող է պարծենալ։
Բնօրինակ տեքստ (անգլ.)
…she brings worthy new shades to XTC’s «Senses Working Overtime», Todd Rundgren’s «Can We Still Be Friends» and Blondie’s "One Way or Another, " … Whether she’ll continue to follow this path is unknown, but this CD is an achievement Moore can be proud of. |
Coverage ալբոմը բարձրացել է 14-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում (Մուրի լավագույն նվաճումը այդ ժամանակ), բայց միակ սինգլը՝ «Have a Little Faith in Me» հաջողության չի հասել հիթ շքերթներում, չնայած նրան, որ առաջնաելույթ է կատարել թոփ 40-ում։
ԶԼՄ-ներում հաճախ էին քննարկում Մուրի անձնական կյանքը, նրա հարաբերությունները թենիսիստ Էնդի Ռոդիկի[33] և դերասաններ Ուլմեր Վալդերամմի[34] և Զակ Բրաֆֆի հետ[35]։
2008 թվականին սկսել է հանդիպել երաժիշտ Ռայան Ադամսի հետ։ Նրանք ամուսնացել են 2009 թվականի մարտի 10-ին։ 2015 թվականի մարտին Մուրը ամուսնալուծվելու հայց է ներկայացրել՝ պատճառ նշելով «անհաշտ տարբերությունները»։ Ամուսնալուծությունը ավարտվել է 2016 թվականի հունվարին։
2015 թվականի հուլիսից Մուրը հանդիպում է Թեյլոր Գոլդսմիթի՝ Daves խմբի կիթառահարի հետ։ Մոտակա մի քանի տարիների ընթացքում Մուրը ծրագրում է երեխա ունենալ։
Անվանում | Մանրամասներ ալբոմի
մասին |
Զբաղեցրած հորիզոնական
հիթ շքերթներում |
Հավաստագրեր | Վաճառք | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
USA [36] |
AUS [37] |
JPN [38] |
NZL [39] |
UK [40] | ||||
So Real |
|
31 | - | - | - | - |
|
|
I Wanna Be with You |
|
21 | 55 | 49 | 6 | 52 |
|
|
Mandy Moore |
|
35 | 37 | - | 39 | - |
|
|
Coverage |
|
14 | 97 | - | - | - |
| |
Wild Hope |
|
30 | - | - | - | - |
| |
Amanda Leigh |
|
25 | - | - | - | - |
| |
"-" նշանը նշանակում է, որ ալբոմը չի զբաղեցրել հորիզոնական հիթ շքերթում կամ չի թողարկվել տվյալ երկրում |
Անվանում | Մանրամասներ ալբոմների
մասին |
Զբաղեցրած
հորիզոնականը հիթ շքերթներում |
Վաճառք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
USA [36] | ||||||||
The Best of Mandy Moore |
|
148 |
| |||||
Candy[43] |
|
- | ||||||
Super Hits[44] |
|
- | ||||||
"-" նշանը նշանակում է, որ ալբոմը չի զբաղեցրել հորիզոնական հիթ շքերթում կամ չի թողարկվել տվյալ երկրում |
Երգ | Թվական | Ֆիլմ |
---|---|---|
"Stupid Cupid" | 2001 | Արքայադստեր օրագրերը[45] |
"On the Line" (with *NSYNC, Christian Burns and True Vibe) | On the Line[46] | |
"Only Hope" | 2002 | Շտապիր սիրել[47] |
"Someday We'll Know" (with Jonathan Foreman) | ||
"It's Gonna Be Love" | ||
"Lighthouse" | ||
"Top of the World" | Ստյուարտ Լիթլ 2[48] | |
"Secret Love" | 2003 | Մոնա Լիզայի ժպիտը[49] |
"One Way or Another" | 2006 | Ակվամարին[50] |
"Dreamz with a Z" | American Dreamz[51] | |
"Mommy Don't Drink Me to Bed Tonight" | ||
"When Will My Life Begin" | 2010 | Ռապունցել։ Խճճված պատմություն[52] |
"When Will My Life Begin (Reprise 1)" | ||
"When Will My Life Begin (Reprise 2)" | ||
"I've Got a Dream" (with Brad Garrett, Jeffrey Tambor, Zachary Levi, Company) | ||
"I See the Light" (with Zachary Levi) | ||
"Healing Incantation" | ||
"The Tear Heals" | ||
"Sheriff Callie's Wild West Theme Song" | 2014 | Sheriff Callie's Wild West (Music from the TV Series)[53] |
"Cowgirl Twirl" | ||
"Amazing Lucky Scarf" | ||
"We're Gonna Clean Up Our Town" | ||
"You're Not a Tattletale" | ||
"Chugga Chugga Choo Choo Train" | ||
"Sparky, Come Back to Me" | ||
"Picture Perfect" | ||
"Sayin' I'm Sorry" | ||
"Cattle Drive" | ||
"Those Peppers" | ||
"Ask for Help" |
Անվանում | Մանրամասներ ալբոմների մասին | Ծանոթագրություններ |
---|---|---|
The Real Story[54] |
|
|
The Best of Mandy Moore[55] |
|
|
Անվանում | Թվական | Ռեժիսոր |
---|---|---|
"Candy" | 1999 | Քրիս Ռոբինսոն[56] |
"Walk Me Home" | Գրիգորի Դարկ[57] | |
"So Real" | 2000 | Գրիգորի Դարկ[58] |
"I Wanna Be with You" | Նիգել Դիք[59] | |
"In My Pocket" | 2001 | Մեթյու Ռոլսթոն[60] |
"Crush" | Քրիս Էյփլբում[61] | |
"On The Line" | Unknown | |
"Cry" | 2002 | Քրիս Էյփլբում[62] |
"Only Hope" | Ադամ Շանկման | |
"Drop the Pilot" | 2003 | Նիկ ԴիԲելլա[63] |
"Have a Little Faith in Me" | Քրիստոֆեր Միլս[64] | |
"Senses Working Overtime" | 2004 | Unknown[65] |
"Extraordinary" | 2007 | Այս Նորթոն[66] |
"I Could Break Your Heart Any Day of the Week" | 2009 | Ghost Town Media[67] |
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1996 | Փողոցային առնետներ | Street Rats | անունն անհայտ է |
2000 | Magic Al and the Mind Factory | Բրիտանի Ֆոստեր | |
2001 | Դոկտոր Դուլիթլ 2 | Dr. Dolittle 2 | Girl Bear Cub (հնչյունավորում) |
2001 | Արքայադստեր օրագրերը | The Princess Diaries | Լանա Թոմաս |
2002 | Շտապիր սիրել | A Walk to Remember | Ջեյմի Սալլիվան |
2002 | Kingdom Hearts | Աերիտ Գեյնսբորո (հնչյունավորում) | |
2002 | Տասնյոթ տարեկանները | Try Seventeen | Լիզա |
2003 | Ինչպես լինել | How to Deal | Հեյլի Մարտին |
2004 | Առաջին դուստրը | Chasing Liberty | Աննա Ֆոստեր |
2004 | Փրկվածը | Saved! | Հիլարի Ֆեյ |
2005 | Վայրի վազքեր | Racing Stripes | Սենդի |
2005 | Անտուրաժ | Entourage | Մենդի Մուր |
2005 | Սեր և ծխախոտ | Romance & Cigarettes | Բեյբի |
2006 | Կլինիկա | Scrubs | Ջուլի Քուին |
2006 | Ամերիկյան երազանք | American Dreamz | Սալլի Կենդու |
2006 | Յուգի հեքիաթները | Southland Tales | Մադելայն Ֆրոստ Սանտարոս |
2006 | Սիմփսոնները | The Simpsons | Տաբիտա Վիկկս (հնչյունավորում) |
2006 | Արջ եղբայր 2 | Brother Bear 2 | Նիտա (հնչյունավորում) |
2007 | Ձոն | Dedication | Լյուսի Ռեյլի |
2007 | Որովհետև ես այդպես եմ ուզում | Because I Said So | Միլլի Ուայլդեր |
2007 | Ամուսնության արտոնագիր | License to Wed | Սեյդի Ջոնս |
2007 | Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին | How I Met Your Mother | Էմմի |
2009 | Red Bull Energy Douche | Red Bull Energy Douche | անունն անհայտ է |
2010 | Grey's Anatomy | Grey's Anatomy | Մերի Պորտման |
2010 | Ռապունցել։ Խճճված պատմություն | Ռապունցել (հնչյունավորում) | |
2011 | Սկզբում սեր, հետո հարսանի | Love, Wedding, Marriage | Եվա |
2011 | Swinging with the Finkels | Էլի Ֆինկել | |
2012 | Falling Slowly | Falling Slowly | անունն անհայտ է |
2012 | Գահ.ապստամբություն | -Uprising | Մառա |
2013 | Ամանորը Կոնվեյում | Christmas in Conway | Նատալի Սպրինգեր |
2016 | Սա մենք ենք | This Is Us | Ռեբեկա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.