Մետրո-Գոլդուին-Մայեր
From Wikipedia, the free encyclopedia
«Մետրո-Գոլդուին-Մայեր» (անգլ.՝ Metro-Goldwyn-Mayer, կրճ.` «MGM», արտասանվում է՝ էմ-ջի-էմ), ամերիկյան մեդիաընկերություն, որը մասնագիտացված է կինո- և վիդեոարտադրության բնագավառում։ 1924 թվականից մինչև 1942 թվականները հոլիվուդյան կինոարտադրության առաջատարներից էր[1]։ MGM ստուդիական համակարգի փլուզումից հետո ընկերությունը չի կարողացել հարմարվել «Նոր Հոլիվուդի» պայմաններին և մի շարք սեփականատերեր փոխելուց հետո՝ 2010 թվականին, հայտարարել է ընկերության սնանկացման մասին, սակայն հետագայում տեղեկացրել է իր՝ այդ վիճակից դուրս գալու մասին[2][3]։
Մետրո-Գոլդուին-Մայեր | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և կինոֆիլմերի արտադրության ընկերություն |
Հիմնադրված է | ապրիլի 17, 1924 |
Հիմնադիր | Մարկուս Լով և Louis B. Mayer? |
Վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | կինոարդյունաբերություն |
Մայր ընկերություն | Amazon MGM Studios |
Ստորաբաժանումներ | MGM Music? |
Դուստր ընկերություններ | MGM Worldwide Television, Orion Pictures, American International Pictures և Rede Telecine? |
Նախկին | Goldwyn Pictures?, Metro Pictures?, Cannon Films, Streamline Pictures?, MCA Inc. և Louis B. Mayer Pictures Corporation? |
Սեփականատեր | Ամազոն |
Կայք | mgm.com(անգլ.) |
Metro-Goldwyn-Mayer Վիքիպահեստում |
Ընկերության հիմնումից մինչև 1970-ական թվականներն այն տարածքը, որտեղ կատարվում էին հիմնական նկարահանումները, գտնվում էր Կալիֆոռնիա նահանգի Կալվեր Սիթի փոքր քաղաքում։ 2009 թվականի տվյալներով՝ ընկերության «խնայատուփում» կար շուրջ 205 «Օսկար», որոնցից տասնհինգին ընկերությունը արժանացել էր լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթելու համար[4][5][6][7]։