Հայաստանի ազգային օրհներգը From Wikipedia, the free encyclopedia
«Մեր հայրենիք», Հայաստանի ազգային օրհներգը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թվականի մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը[1]։ Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին[2]։
Մեր հայրենիք | |
---|---|
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | Միքայել Նալբանդյան |
Երգահան | Բարսեղ Կանաչյան |
Երկիր | Հայաստան |
Հաստատված | 1991 |
Վիքիդարան | Մեր հայրենիք |
National anthem of Armenia Վիքիպահեստում |
Օրհներգի խոսքերը գրվել են «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության 1, 3, 4 և 7 տների հիման վրա։
Պաշտոնական բառեր | Բնօրինակ տեքստ | «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը (1, 3, 4 և 6 տներ) |
---|---|---|
Մեր Հայրենիք, ազատ, անկախ, |
Մեր Հայրենիք, ազատ անկախ, |
Մեր հայրենիք, թշուառ, անտէր, |
Գոյություն ունեն պետական, հեղափոխական, զինվորական, կրոնական, որևէ նշանավոր անձի կամ դեպքի պատվին գրված օրհներգեր։ Հին և միջնադարյան Հայաստանում կրոնական բնույթի օրհներգեր են եղել շարականները։
«Մեր հայրենիքի» խոսքերը հիմնված են Միքայել Նալբանդյանի 1861 թվականին գրած բանաստեղծության՝ «Իտալացի աղջկա երգը» վրա[4], որը ավելի հայտնի է իր առաջին բառերով՝ «Մեր հայրենիք»[5][6]։ Երաժշտությունը մշակել է Բարսեղ Կանաչյանը[4] 20-րդ դարի սկզբին[7], որից հետո 1918-1920 թվականներին այն հռչակվել է որպես Հայաստանի առաջին հանրապետության օրհներգ[4][8]։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո բոլշևիկները փոխել են օրհներգը[5][8]։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգը ստեղծվել է 1944 թվականին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության և բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա[9][10]։ Այն որպես օրհներգ հնչեց մինչև 1991 թվականը, որից հետո՝ 1991 թվականի հուլիսի մեկին[4], Հայաստանի երրորդ հանրապետության Գերագույն խորհուրդը[11] Հայաստանի պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) օրհներգը։ Այս տեքստը նույնական չէ 1918 թվականի տարբերակի հետ, բանաստեղծական տեքստում կատարվել են որոշ փոփոխություններ[7][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.