Մերկուրիի պերիհելիոնի շեղում
From Wikipedia, the free encyclopedia
Մերկուրիի պերիհելիոնի անոմալ շեղումը Մերկուրի մոլորակի1859 թվականին հայտնաբերված շարժման առանձնահատկությունն է, որը բացառիկ դեր է խաղացել ֆիզիկայի պատմության մեջ [1]: Այս շեղումը երկնային մարմնի հայտնաբերված առաջին շարժումն էր, որը չէր ենթարկվում Նյուտոնի համընդհանուր ձգողության օրենքին[комм. 1]։ Ֆիզիկոսները ստիպված էին ձգողականության տեսությունը փոփոխելու կամ այն ընդհանրացնելու ուղիներ որոնելու։ Որոնումները հաջողությամբ պսակվեցին 1915 թ.-ին, երբ Ալբերտ Էյնշտեյնը մշակեց հարաբերականության ընդհանուր տեսությունը (GTR), ընդհանուր հարաբերականության հավասարումներից հետևում էր շեղման ճիշտ նույն արժեքը, որն նկատվում էր իրականում։ Հետագայում չափվեցին մի քանի այլ երկնային մարմինների ուղեծրերի նմանատիպ շեղումները, որոնց արժեքները նույնպես համընկնում էին ընդհանուր հարաբերականության կանխատեսածների հետ։
Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Ֆեյնմանը նշել է[2], որ երկար ժամանակ նյուտոնյան ձգողականության տեսությունը լիովին հաստավտում էր դիտարկումների արդյունքերով, բայց Մերկուրիի շարժման հազիվ նկատելի շեղման բացատրման համար անհրաժեշտ էր արմատապես վերափոխել ամբողջ տեսությունը՝ գրավիտացիայի նոր պատկերացումների հիման վրա։