Մինեսոտա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մինեսոտա (անգլերեն՝ Minnesota), նահանգ ԱՄՆ-ի հյուսիս-կենտրոնական մասում։ ԱՄՆ-ի տասներկուերորդ ամենամեծ և 5,3 միլիոն բնակիչներով քսաներկուերորդ ամենից խիտ բնակեցված նահանգն է։ Մինեսոտան դուրս է եկել Մինեսոտա Տարածքի արևելյան կեսից և 1858 թվականի մայիսի 11-ին մուտք է գործել Միություն, որպես երեսուներկուերորդ նահանգ։
Remove ads
Ստուգաբանություն
Նահանգը իր անունը ստացել է Մինեսոտա գետից։ Գետի անունը եկել է Դակոտայի լեզվից` mni sota' (հստակ կապույտ ջուր), կամ Mnißota (պղտոր ջուր)։
Ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկություններ
Աշխարհագրություն

Մինեսոտայի տարածքը կազմում է 225,181 քառակուսի կիլոմետր[2]։ Նահանգի ջրային մակերեսը կազմում է 8,4%։
Հյուսիսային և հյուսիսարևելյան մասով Միննեսոտան սահմանակից է Կանադական նահանգ Մանիտոբային և Օնտարիոին։ Արևելյան մասով նահանգը սահմանակից է Վինսկոնսին, հարավից՝ Այովաին, արևմուտքից` Հարավային Դակոտային և Հյուսիսային Դակոտային։ Այսպիսով, Մինեսոտան սահմանակից է չորս նահանգներն և երկու կանադական մարզերին։
Մինեսոտան Ալյասկայից հետո ամենահյուսիսային նահանգն է ԱՄՆ-ում։ Մինեսոոտայի հարավային և կենտրոնական մասը հարթ դաշտեր են։ Տարածքի մոտ մեկ երրորդը ծածկված է անտառներով։ Իսկ արևմուտքը և հյուսիս արևմուտքը ծածկված է տափաստաններով։ Մինեսոտա նահանգում կա 11 842 լիճ, որոնք ձևավորվել են սարցադաշտերի հալման հետևանքով[3]։ Ամենամեծ լիճեր են՝ Վուդսը Ռեյնին և Լոյեր Ռիդը։ Ընդհանուր առմամբ նահանգով հոսում են 6,564 գետեր և բնական հոսքեր, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 111,000 կիլոմետր[3]։ Նահանգի ամենաբարձր կետը Իգլ-Մաունթինն է (701 մ)։
Երկրաբանություն
Մինեսոտայի հյուսիսային մասը գտնվում է Լավրենտյան բյուրեղային վահանի վրա, որը ելք ունի դեպի ապառաժոտ թմբերը և խորը լճերը (մոտ 15 հազար լիճ)։
Կլիմա

Մինեսոտայի կլիման բարեխառն խոնավ մայրցամաքային է։ Պատմության մեջ գրանցված ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանների տարբերությունը 97 °C է. −51 °C-ից (1996 թվականի փետրվարի 2-ին) մինչև 46 °C (1917 թվականի հուլիսի 29-ին և 1936 թվականի հուլիսի 6-ին)[4]։ Տեղումների քանակը տատանվում է 48-ից մինչև 89 սմ։ Երաշտ տեղի է ունենում յուրաքանչյուր 10-50 տարին մեկ[5]։
Պահպանվող տարածքներ
Մինեսոտայի առաջին զբոսայգին Այթասկա զբոսայգին է, այն ստեղծվել է 1891 թվականին։ Այսօր Մինեսոտան ունի 72 պետական զբոսայգի և հանգստի գոտի, 58 պետական անտառներ՝ շուրջ 16,000 կմ² մակերեսով, ինչպես նաև բազմաթիվ որսարգելոցներ։
Remove ads
Բնակչություն

1850 թվականին Մինեսոտայի բնակչությունը կազմել է 6.100 մարդ, իսկ 1900 թվականին աճել է հասնելով 1.7 միլիոնի։ XX դարում ամեն տասնամյակ բնակչությունը աճել է 15 %-ով։ Վերջին տասնամյակների ընթացքում, աճի տեմպը նվազել է 11%-ով։ Ըստ 2008 թվականի հուլիսի 1-ի տվյալների՝ բնակչությունը կազմում է 5 220 393 մարդ։ Մինեսոտայիում աճում է ազգային փոքրամասնությունների թվաքանակը, սակայն այն համեմատաբար փոքր է ԱՄՆ մյուս նահանգների համեմատ։
Պաշտոնական կառուցվածք

- Գերմանացիներ — 37,9 %
- Նորվեգացիներ — 16,8 %
- Իռլանդացինեի — 11,8 %
- Շվեդներ— 9,5 %
- Անգլիացիներ — 6,3 %
- Լեհեր — 5,1 %
- Ֆրանսիացիներ — 4,2 %
Ըստ ԱՄՆ մարդահամարի տվյալների՝ Մինեսոտայում ապրում է շուրջ 100 հազար մարդ` իտալացիներ, չեխեր, դանիացիներ, հոլանդացիներ և ֆինլանդացիներ։
Ռասայական կազմ
- Եվրոպոիդ ռասա — 88 %
- Նեգրոիդ ռասա — 4,4 %
- իսպանալեզու — 4 %
- Մոնղոլոիդ ռասա — 3,5 %
- Ամերիկյան հնդկացիներ — 1 %
Կրոնական կազմ
- Բողոքականությունը — 32 %
- Կաթոլիկություն — 28 %
- Ավենտարանչականություն— 21 %
- Հինդուիզմ — 1 %
- Այլ կրոններ — 5 %
- Աթեիզմ — 13 %
Տնտեսություն

Ըստ ԱՄՆ տնտեսական բյուրոյի 2015 թվականի տվյալների՝ ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 328 միլիարդ դոլար։ Նվազագույն աշխատավարձը Մինեստոտայում կազմում է մեկ ժամում 9 դոլար, և առավելագույնն է միջին արևմուտքում[7]։ Ամեանցածր աղքատությունը Միացյալ Նահանգներում Մինեսոտան է։ 2017 թվականի հունվարի տվյալներով գործազրկությունը կազմում է 3,7 %։
Մինեսոտան համարվում է արդյունաբերական նահանգ։ Երկվորյակ քաղաքները (Մինեապոլիսը և Սեթ-Փոլը) հանդիսանում են բազմաթիվ խոշոր կորպորացիաների կենտրոնական գրասենյակները, այդ թվում` 3Մ։ Մեսաբի երկաթի հանքաքարի թաղամասը ապահովում է ԱՄՆ երկաթի հանքաքարի արդյունահանման ավելի քան կեսը։ Սուրբ Լավրենտյոսի մոտ խոր ծովային ճանապարհի հայտնաբերումը Դուլութը դարձրել է միջազգային նավահանգիստ։ Իրականացվում է ավազի, մանրախճի և քարի արդյունահանում։ XX դարում զարգացրել են մեքենաշինությունը, տպագրությունը, սննդի վերամշակմումը, փայտամշակումը, իսկ վերջին տասնամյակում համակարգչային տեխնիկայի արտադրությունը։ Մինեսոտաում լավ զարգացած է գյուղատնտեսությունը, թեև գյուղատնտեսները կազմում են բնակչության մոտ 2%-ը։ Հիմնական մշակաբույսերն են`սոյան, եգիպտացորենը, և ցորենը։ Կա նաև կաթնատու անասունների անասնաբուծություն։
Մինեսոտայում պրոգրեսիվ եկամտահարկը կազմում է` 5.35%, 7.05%, 7.85% և 9.85%: 2008 թվականին բնակիչները նահանգին տվել են 10.2 տոկոս հարկ (ԱՄՆ միջին - 9.7%): Պետական հարկերը Մինեստոտայում կազմում է 6,875 տոկոս, բայց չի հարկվում գումար հագուստի վաճառքի, դեղատոմսով դեղերի, որոշ ծառայությունների և սննդի ներքին սպառման համար։ Ակցիզային գանձվում է ալկոհոլի, ծխախոտի և վառելիքի համար։
Remove ads
Սպորտ
Նահանգի հիմնական բասկետբոլի թիմը «Մինեսոտա Թիմբերվուլվզն» է և ծառայում է ՆԲԱ-ին։
Հոկեյ ակումբ «Մինեսոտա Վայլդը» գործում է ՆՀԼ-ում 2000 թվականից։ Սկսած 1967-ից մինչև 1993 թվականը այն հանդես է եկել «Մինեսոտա Նորթ Սոթարզ» ՆՀԼ-ը հոկեյ ակումբում։
Մինեսոտա Վայքինգս (անգլ.՝ англ. Minnesota Vikings) մասնագիտական ֆուտբոլի ակումբ է, ով խաղում է ֆուտբոլի ազգային լիգայում։
Մինեսոտա Թվինս (անգլ.՝ Minnesota Twins) պրոֆեսիոնալ բեյսբոլ ակումբ, որը գործում է կենտրոնական բաժնի ամերիկյան լիգայում Բեյսբոլի բարձրագույն լիգաում (ՄԼԲ)։
Remove ads
Քաղաքներ
Քաղաքների բնակչությունը վեր է 30 հազարից Այն վերաբերվում է 2004 թվականի հուլիսի 1-ին | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ընդհանուր առմամբ նահանգը ունի 850 քաղաք, նրանց մեծ մասը առաջնորդվում է քաղաքապետի և ավագանու կողմից։
Remove ads
Մարդիկ
Նահանգի խորհրդանիշներ
Պետական պաշտոնական կարգախոսն է` «Հյուսիսային աստղ» (ֆր.՝ L’étoile du Nord) Պաշտոնական մականուն` «Հյուսիսային աստղի նահանգ» (անգլ.՝ North Star State)
- «10000 լճերի հող» (անգլ.՝ Land of 10,000 Lakes)
- «Նահանգ կարագի և հացի» (անգլ.՝ Bread and Butter State)
- «ցորենի նահանգ» (անգլ.՝ Wheat State)
- Նահանգի թռչուն:
տարածված սուզահավ - Նահանգի թիթեռ:
Միապետ թիթեռ - Նահանգի ծաղիկ:
- Նահանգի ազգային մշակաբույս:
- Նահանգի սունկ:
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads