Միշել Միգել Էլիաս Տեմեր Լուլիա (բրազ.-պորտ.՝ Michel Miguel Elias Temer Lulia, սեպտեմբերի 23, 1940(1940-09-23)[2][3][4], Տիետե, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի քաղաքական գործիչ, իրավաբան և գրող, եղել է Բրազիլիայի 37-րդ նախագահը (2016 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը)։ Պաշտոնը ստանձնել է իր նախորդի՝ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկությունից և պաշտոնից հեռացնելուց հետո։ Նա Բրազիլիայի 24-րդ փոխնախագահն էր 2011 թվականից և նախագահի պաշտոնակատարը 2016 թվականի մայիսի 12-ից, երբ Ռուսեֆի լիազորություններն ու պարտականությունները կասեցվեցին՝ մինչև պաշտոնանկության դատավարությունը[9]։
Արագ փաստեր (37-րդ) Բրազիլիայի նախագահ, օգոստոսի 31, 2016 - դեկտեմբերի 31, 2018 Պաշտոնակատարում՝ մայիսի 12, 2016 – գոստոսի 31, 2016 ...
Միշել Տեմեր բրազ.-պորտ.՝ Michel Temer |
|
(37-րդ) Բրազիլիայի նախագահ |
|
օգոստոսի 31, 2016 - դեկտեմբերի 31, 2018 Պաշտոնակատարում՝ մայիսի 12, 2016 – գոստոսի 31, 2016 |
Նախորդող |
Դիլմա Ռուսեֆ |
Հաջորդող |
Ժաիր Բոլսոնարու |
(24-րդ) Բրազիլիայի փոխնախագահ |
|
հունվարի 1, 2011 - օգոստոսի 31, 2016 |
Նախորդող |
Ժոզե Ալենկար |
Հաջորդող |
Համիլթոն Մոուրան |
Պատգամավորների պալատի նախագահ |
|
փետրվարի 2, 2009 - դեկտեմբերի 17, 2010 |
Նախորդող |
Արլինդո Կինալյա |
Հաջորդող |
Մարկո Մայա |
փետրվարի 5, 1997 - փետրվարի 14, 2001 |
Նախորդող |
Լուիս Էդուարդու Մագալյանս |
Հաջորդող |
Էսիո Նևես |
Բրազիլական դեմոկրատական շարժում կուսակցության նախագահ |
|
սեպտեմբերի 9, 2001 - ապրիլի 5, 2016 |
Նախորդող |
Ջադեր Բարբալյո |
Հաջորդող |
Ռոմերո Խուկա |
Պատգամավորների պալատի անդամ |
|
ապրիլի 6, 1994 - դեկտեմբերի 30, 2010 |
մարտի 16, 1987 - փետրվարի 1 1991 |
|
հունվարի 6, 1993 - նոյեմբերի 27, 1993 |
Նախորդող |
Պաուլո դե Տարսո Մենդոնսա |
Հաջորդող |
Օդիր Պորտո |
|
Կուսակցություն՝ |
Բրազիլական դեմոկրատական շարժում |
Կրթություն՝ |
Pontifícia Universidade Católica de São Paulo?, Սան Պաուլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սան Պաուլուի համալսարան |
Գիտական աստիճան՝ |
իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ |
քաղաքական գործիչ, փաստաբան և բանաստեղծ |
Դավանանք |
Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
Ծննդյան օր |
սեպտեմբերի 23, 1940(1940-09-23)[2][3][4] (83 տարեկան) |
Ծննդավայր |
Տիետե, Սան Պաուլու, Բրազիլիա |
Քաղաքացիություն |
Բրազիլիա |
Ի ծնե անուն |
բրազ.-պորտ.՝ Michel Miguel Elias Temer Lulia[5] |
Ամուսին |
Marcela Temer?[6][7] և Maria Célia de Toledo?[6][7] |
Զավակներ |
Maristela Temer? և Michel Temer Filho? |
|
Ինքնագիր |
|
|
Պարգևներ |
|
|
Փակել
2016 թվականի օգոստոսի 31-ին Սենատի ձայները 61-20 հարաբերակցությամբ՝ Ռուսեֆին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ նշանակում էր, որ որ Տեմերը փոխարինեց նրան և զբաղեցրեց իր երկրորդ ժամկետի մնացած մասը։ Իր պաշտոնավարման առաջին ելույթում Տեմերը կոչ է արել ստեղծել «ազգային փրկության» կառավարություն և խնդրել բրազիլացի ժողովրդի վստահությունը[10]։ Նաև հայտարարել է կենսաթոշակային համակարգի և աշխատանքային օրենսդրությունը հիմնանորոգելու, ինչպես նաև պետական ծախսերը սահմանափակելու իր մտադրության մասին[11]։
2017 թվականի հարցումը ցույց է տվել, որ Տեմերի վարչակազմը ստացել է հանրության 7%-ի հավանությունը, ընդ որում հարցվածների 76%-ը կողմ է եղել Տեմերի հրաժարականին[12]։ Չնայած համատարած բողոքներին՝ Տեմերը հրաժարվել է հրաժարական տալ[13]։ 2018 թվականին Բրազիլիայի համընդհանուր ընտրություններում Տեմերը չառաջադրվեց նախագահի պաշտոնում և նրան հաջորդել է Ժաիր Բոլսոնարուն։