From Wikipedia, the free encyclopedia
Միջաստղային ամպը մեր և մյուս գալակտիկաներում գազի կուտակումներիվ առաջացած պլազմայի և փոշու ընդհանուր անվանումն է։ Այլ կերպ ասած, միջաստղային ամպն ունի ավելի մեծ խտություն, քան միջաստղային միջավայրի միջին խտությունն է։
Ռադիոհեռադիտակները կարող են ըստ քարտեզի՝ նշված կետից զննել հաճախությունները, ինչպես նաև գրանցել յուրաքանչյուր տեսակի մոլեկուլների ինտենսիվությունը։ Բարձր հաճախականությունները ցույց են տալիս ամպում առկա մոլեկուլների ու ատոմների մեծ քանակությունը[1]։
Երկար ժամանակ գիտնականներն ու աստղաբանները կարծում էին, որ միջաստղային ամպերի մեջ քիմիական ռեակցիաների տեմպերը շատ դանդաղ են, և ամպերի ցածր ջերմաստիճանի և խտության պատճառով մինիմալ քանակությամբ քիմիական նյութեր են առաջանում։ Այնուամենայնիվ, սպեկտրներում նկատվել են օրգանական այնպիսի մոլեկուլներ, ինչպիսիք են ֆորմալդեհիդը, մեթանոլը և վինիլային սպիրտը, որոնք գիտնականներն ամենևին չէին սպասի գտնել այս պայմաններում։ Նման նյութերի ստեղծման համար անհրաժեշտ ռեակցիաները գիտնականներին ծանոթ են միայն երկրի վրա հիմնված լաբորատորիաներում` շատ ավելի բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում։ Այն փաստը, որ դրանք հայտնաբերվել են, ցույց է տալիս, որ միջաստղային ամպերում այս քիմիական ռեակցիաները տեղի են ունենում ավելի արագ, քան ենթադրվում է, հավանաբար գազի փուլային ռեակցիաներում, որոնք անծանոթ են օրգանական քիմիային[2]։ Այս ռեակցիաներն ուսումնասիրվում են CRESU գիտափորձերի շրջանակներում։ Բարձր արագությամբ միջաստղային ամպերը պայմանականորեն անվանում են HVC, ինչպես նաև HVC 127-41-330:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.