Միջին մահացու չափաքանակ
From Wikipedia, the free encyclopedia
Միջին մահացու չափաքանակ, LD50 (անգլ.՝ lethal dose, 50%), LC50 (մահացու կոնցենտրացիա, 50%) կամ LCt50 (մահացու կոնցենտրացիա և ժամանակ), թույնի, ճառագայթման կամ պաթոգենի այն նվազագույն չափաքանակը, որը միատեսակ ներմուծման պայմաններում (բացի ինհալյացիոն ձևից) առաջացնում է փորձարկվող կենդանիների 50%-ի մահ։ Որքան ցածր է LD50-ի արժեքը, այնքան թունավոր է նյութը։ Այս տերմինը առաջին անգամ օգտագործել է Ջ. Վ. Թրիվանը 1927 թվականին[1][2][3]։