![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Aerial_View_of_Siberian_Sunrise.jpg/640px-Aerial_View_of_Siberian_Sunrise.jpg&w=640&q=50)
Միջին սիբիրական սարահարթ
From Wikipedia, the free encyclopedia
Միջին սիբիրական սարահարթ (ռուս.՝ Среднесибирское плоскогорье), Հյուսիսային Ասիայի կենտրոնական մասում, Արևելյան Սիբիրում։ Եզրավորվում է Արևելյան Սայանների, Մերձբայկալի և Հյուսիսային Անդրբայկալի լեռներով, Հյուսիս-Սիբիրական դաշտավայրով, Արևմտա-Սիբիրական և Կենտրոնական Յակուտական հարթավայրերով։ Տարածությունը մոտ 3, 5 միլիոն Կմ2 է։ Գտնվում է Սիբիրական պլատֆորմի սահմաններում։ Տափարակ ընդարձակ միջագետք է՝ 500-700 մ միջին և 1701 մ (Պուտորանա սարավանդ)՝ առավելագույն բարձրությամբ։ Առավել բարձրադիր մասերը (Պուտորանայի, Վիլյույի սարավանդներ, Ենիսեյի բլրաշար և այլն) գտնվում են հյուսիս-արևմուտքում։ Կան նիկելի, պղնձի, երկաթի, ոսկու, ալմաստի, քարածխի, գրաֆիտի, քարաղի, բնական գազի հանքավայրեր։ Կլիման խիստ ցամաքային է։ Ձմեռը ցուրտ է, երկարատև։ Հունվարի միջին ջերմաստիճանը —20 °C-ից —44 °C է, հուլիսինը՝ 12—20 °C։ Տարեկան տեղումները արևելքում 200-350 մմ են, արևմուտքում՝ 400—500 մմ, Պուտորանա սարավանդում՝ 700—800 մմ։ Գետերը մեծ մասամբ ջրառատ, արագընթաց և սահանքավոր են։ Խոշոր գետերն են Ստորին Տունգուսկան, Պոդկամեննայա Տունգուսկան, Անգարան, Լենան՝ Վիլյույի հետ, խատանգան, Անաբարը։ Մեծ տարածում ունի բազմամյա սառածությունը։ Գերակշռում է տայգան՝ թույլ պոդզոլացած և ճմապոդզոլացած հողերով ու խեժափիճու անտառներով։ Հյուսիսում տարածված է լեռնային տունդրան։ Հարավում կան սոճու անտառներ և անտառատափաստանների «կղզիներ»։ Բնորոշ կենդանիներից են լեմինգը, բևեռաղվեսը, սպիտակ նապաստակը, հյուսիսային եղջերուն, որմզդեղնը, գորշ արջը և այլն։ Կան շատ թռչուններ, գետերը հարուստ են ձկներով։ Արդյունագործական նշանակություն ունեն սկյուռը, սամույրը, մշկամուկը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Միջին սիբիրական սարահարթ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա, Russian Large Landscape? և բարձրություն |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ռուսաստան[1] |
Երկարություն | 2000 կմ |
Լայնություն | 2000 կմ |
Ամենաբարձր կետ | Mount Kamen? |
ԲԾՄ | 1701 մետր[2][3][4] |
Մակերես | 3 500 000 կմ² |
Աշխարհագրական տեղադրություն | Սիբիր |
Լեռնաշղթա | Պուտորանի սարավանդ |
![]() | |
![]() |