Միսս Գրանդ Ինտերնացիոնալ
From Wikipedia, the free encyclopedia
Միսս Գրանդ Ինտերնացիոնալ (անգլ.՝ Miss Grand International), ամենամյա միջազգային գեղեցկության մրցույթ[1][2][3]։ Աշխարհի ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթներից մեկն է։ «Միսս Աշխարհ», «Միսս Միջազգային», «Միսս Տիեզերք», «Miss Supranational»-ի հետ միասին «Համաշխարհային գեղեցկություն» էջի կողմից ներառվել է «Մեծ սաղավարտի» (ռուս.՝ «Большой шлем») կազմում[4][5]։
Միսս Գրանդ Ինտերնացիոնալ | |
---|---|
[[File: Ոսկե թագը|frameless|274x400px]] Միսս Տիեզերք գեղեցկության մրցույթի պատկերանշանը | |
Տեսակ | Գեղեցկության մրցույթ և կազմակերպություն |
Երկիր | Թաիլանդ |
Հապավում | MGI |
Կարգախոս | (անգլերեն) Stop the wars and violence |
Հիմնադրված | 6 նոյեմբերի 2013 թ |
Նպատակներ | Ժամանց |
Գլխադասային գրասենյակ | Բանգկոկ, Թաիլանդ |
Տարածաշրջան | ԱՄՆ |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
Գլխավոր քարտուղար | Nawat Itsaragrisil? |
Նախագահ | Նավաթ Իտսարագրիսիլ[1] |
Փոխնախագահ | Թերեզա Չայուիսութ[1] |
Միսս Գրանդ Ինտերնացիոնալ | Վալենտինա Ֆիգուերա |
Վերադաս կազմակերպություն | Miss Grand International Co., Ltd. |
Ստորադաս կազմակերպություն(ներ) | Միսս Գրանդ Թաիլանդ |
Բյուջե | US$ 1095501.41 |
Անձնակազմ | 35 |
Հիմնադիր | Nawat Itsaragrisil? |
Կայք | Պաշտոնական կայք |
Գլխադասային գրասենյակը գտնվում է Բանգկոկ[2]։ Մրցույթն առաջին անգամ ցուցադրվել է Թաի ազգային հեռուստատեսությամբ 2013 թվականին, որտեղ հաղթող է ճանչվում Ջաննելի Չապարո[2]։ 2014 թվականին ցուցադրության վայրը Բանգկոկյից տեղափոխվել է Նոնտաբուրի։ Մինչև 2015 թվականը մրցույթը տեղի էր ունենում Թաիլանդ-ում, իսկ 2016 թվականից՝ ամեն տարի նոր երկրում[6]։
2019 թվականի հոկտեմբերի 25-ից «Միսս Գրանդ Ինտերնացիոնալ» տիտղոսը կրում է վենեսուելաի ներկայացուցիչ «Վալենտինա Ֆիգուերա Մորալես»[7]։