Միստիկա
From Wikipedia, the free encyclopedia
Միստիկա (հուն․՝ μυστικός-ից թարգմանաբար նշականում է «փակ», «գաղտնի»), հավատ դեպի գերբնական ուժերը, որի հետ մարդը անհասկանալի ձևով կարողանում է կապ հաստատել, ինչպես նաև սրբազան կրոնական գործունեություն, որի նպատակն է Աստծո (կամ աստվածների, ոգիների, այլ աննյութական էությունների) հետ անմիջական միավորման վերապրումը։ Աստվածաբանական և փիլիսոփայական ուսմունքների այն միասնությունը, որը նվիրված է այս գործունեության արդարացմանը և իմաստավորմանը, կոչվում է միստիցիզմ[1]։