հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Հովհաննեսի Միրզայան (օգոստոսի 21, 1888[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 26, 1958[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939)։
Միքայել Միրզայան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 21, 1888[1][2] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 26, 1958[1][2] (70 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, խմբավար, երաժշտության ուսուցիչ և հասարակական գործիչ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1908)[2] և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա[2] |
Պարգևներ |
1908 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Շարունակել է ուսումը Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, ապա՝ կոնսերվատորիայում (Ի․ Ի․ Չերեպնինի դասարան)։ Գրել է գործիքային երկեր, ռոմանսներ, երգեր, խմբերգեր, քայլերգեր, մանկական երաժշտական պատկերներ («Ծիտն ու սազը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» և այլն) և երգեր։
Միքայել Միրզայանը հեղինակ է երգարանների («Դպրոցական երգարան», 1935) և երաժշտական գրագիտության ձեռնարկների (Նոտային գրագիտության դասագիրք, 1935, Երաժշտական գրագիտության և երգի ձեռնարկ, 1955)։ 1966 թվականին Երևանում հրատարակվել է Միրզայանի երգերի և ռոմանսների ժողովածու (կազմ․ Ռ․ Աթայան և Մ․ Միրզոյան)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.