հայ թարգմանիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Մկրտիչ Աճեմյան (նոյեմբերի 10, 1838, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - օգոստոսի 28, 1917, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2]), հայ բանաստեղծ, թատերական գործիչ, թարգմանիչ։
Մկրտիչ Աճեմյան արմտ. հայ.՝ Մկրտիչ Աճէմեան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1838 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | օգոստոսի 28, 1917 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան[1] |
Ժանրեր | պոեզիա |
Մկրտիչ Աճեմյան Վիքիդարանում |
Մկրտիչ Աճեմյանը ծնվել է Կ.Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Թարգմանչաց, Նարեկյան, Բերայի Մխիթարյան վարժարանում և Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժարանում, որտեղ աշակերտել է Ղևոնդ Ալիշանին։ 1858 թվականից մինչև կյանքի վերջը պաշտոնավարել է Կ.Պոլսի հեռագրատանը։ 1860-ականների վերջերից մասնակցել է մշակութային, հատկապես թատերական կյանքին, գրել բանաստեղծություններ, պիեսներ («Վահագն» և այլն), կատարել թարգմանություններ։
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Ժպիտք և արտասունք») լույս է տեսել 1871 թ.։ Աճեմյանի ստեղծագործությունների հիմնական էությունը բողոքն է սոցիալական անարդարությունների դեմ։ Սիրո և բնության երգերում բնության գեղեցկությունները հակադրել է մարդկանց ահավոր թշվառություններին («Ասուպներ», 1892)։ Աճեմյանի 1870-1880–ական թթ. ռեալիզմի համար ծավալված պայքարի առաջամարտիկներից էր արևմտահայ իրականության մեջ։ Շիլլերից, Լամընեից, Լաֆոնտենից, Բերանժեից և այլ ֆրանսիացի գրողներից կատարած թարգմանությունները լույս են տեսել առանձին գրքով, 1911 թ.՝ «Զանազան թարգմանությունք» վերնագրով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.