![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c8/Matenadaran_-_biggest_and_smallest.jpg/640px-Matenadaran_-_biggest_and_smallest.jpg&w=640&q=50)
Մշո ճառընտիր
From Wikipedia, the free encyclopedia
«Մշո ճառընտիր» կամ «Տօնական», հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը, գրվել և ծաղկվել է 1200 - 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, որին օգնել է նաև գրիչը։ Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ (55, 3X70, 5 սմ), յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։ Պահպանվել են տերունական երկու նկարներ, մի էջում «Ծնունդը»՝ կից նկարներով և մի այլ թերթի մեկ երրորդում՝ «Մուտքը»։ Վառ և ինքնատիպ են գլխազարդերը, որոնք շքեղ գորգեր են հիշեցնում երկրաչափական, բուսական և կենդանական մոտիվներով լուսանցազարդերը զարդարում են ամեն մի միավորի սկիզբ։
Մշո ճառընտիր | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Վարդան Կարնեցի |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1200 - 1202 |
Էջեր | 601, սկզբում ունեցել է 660 թերթ |
Նկարազարդող | Ստեփանոս, որին օգնել է նաև գրիչը |
Երկիր | Երզնկայի Ավագ վանք |
![]() |