Մո Ցզի
From Wikipedia, the free encyclopedia
Մո Ցզի, Մո Դի (մ․ թ․ ա․ 479—400), հին չինական փիլիսոփա և քաղաքական գործիչ, մոիստների դպրոցի հիմնադիր։ Մո Ցզին և նրա հետևորդները արտահայտել են չինական հասարակության ազատ ստորին դասերի՝ հողագործների, արհեստավորների, առևտրականների շահերը, գաղափարական պայքար են մղել կոնֆուցիականության դեմ։ Նրանց ուսմունքում հիմնականը մարդկանց միջև «համընդհանուր սիրո և փոխշահավետության» սկզբունքով հարաբերություններ հաստատելն է։ Մո Ցզին չինական փիլիսոփայության մեջ առաջադրել է պատճառի կատեգորիան (գու), գիտելիքների դասակարգման սկզբունքներ (լեյ) և ճշմարտության գնահատման երեք չափանիշ։ Ուշ մոիստները զբաղվել են գիտելիքների դասակարգման հարցերով և մշակել ժամանակի համար տրամաբանության բավական ամբողջական կատեգորիաների համակարգ։
Արագ փաստեր Մո Ցզի墨翟, Ծնվել է ...
Ծնվել է | մ. թ. ա. 470 Լու, Ճոու, Imperial China |
---|---|
Մահացել է | մ. թ. ա. 391 |
Բնակության վայր(եր) | Սուն |
Քաղաքացիություն | Ճոու |
Մասնագիտություն | փիլիսոփա, ռազմական ինժեներ և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | բարոյագիտություն, Սոցիալական փիլիսոփայություն, քաղաքական փիլիսոփայություն, տրամաբանություն և իմացաբանություն |
Տիրապետում է լեզուներին | չինարեն[1][2] |
Աշակերտներ | Qin Guli? և Tian Jiu? |
Mozi Վիքիպահեստում |
Փակել